Web

Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Gmail-ն ապահովելու է ոչ լատինատառ էլեկտրոնային հասցեների գործածումը
02/07/2014 12:33

Gmail-ն ապահովելու է ոչ լատինատառ էլեկտրոնային հասցեների գործածումը

Google-ն ակտիվորեն աշխատում է Gmail ծառայությունում որոշ փոփոխությունների վրա: Շատ շուտով օգտատերերը հնարավորություն կունենան ուղարկել և ստանալ նամակներ ոչ լատինատառ էլեկտրոնային հասցեներով: Նոր Email Address Internationalization (EAI) աջակցման մասին ICANN կոնֆերանսի շրջանակներում հայտնել է Google ընկերության ներկայացուցիչ Ջորդին Բյուկենենը:

Email Address Internationalization աջակցման ապահովումը մեծ քայլ է Google-ի կողմից և չի բացառվում, որ կարճ ժամանակ անց նրա օրինակին կհետևեն նաև ռուսական Yandex և Mail.ru էլեկտրոնային ծառայությունները: 

Ներկայումս աշխարհում գոյություն ունի 64 ոչ լատինատառ դոմեն: Մոտ ապագայում դրանց թիվը կարող է կրկնապատկվել: