Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

4 պատճառ, թե ինչու գերմանացիները թվիթեր չեն անում
26/06/2014 09:53

4 պատճառ, թե ինչու գերմանացիները թվիթեր չեն անում

Գերմանիան, որը սիրում է ներկայացնել իրեն որպես «գրողների և փիլիսոփաների երկիր», ըստ երևույթին այնքան էլ բարձր կարծիքի չէ Twitter-ի մասին: Վերջերս իրականացված հետազոտությունը փաստում է, որ 80 միլիոն բնակչությունից միայն 1 միլիոնն է գրանցված միկրոբլոգերի ցանցում, այդ իսկ պատճառով առաջարկում ենք տեսնել, թե ինչու են գերմանացիները պասիվություն ցուցաբերում այս ոլորտում:  

1. Առաջին պատճառը քաղաքական բնույթ է կրում: Մյուս ազգերի ներկայացուցիչներից գերմանացիները տարբերվում են նրանով, որ երբեք հրապարակավ չեն արտահայտում իրենց քաղաքական տեսանկյունը: Գուցե Twitter-ը հարմար հարթակ է կարծիքներ արտահայտելու համար, սակայն լիովին հասարակական է:

2. Գերմաներենի բարդ քերականությունն ու խճճված բառերը դժվար է համատեղել Twitterw-ի սահմանափակումների հետ, որոնք գրառման մեջ նախատեսում են ոչ ավել քան 140 նիշ: Twitter-ում կա նույնիսկ շատ հայտնի @NeinQuarterly մի օգտատեր, ով շատ հաճախ ծաղրում է գերմաներեն լեզվի բարդությունը:  

3. Գերմանացիներն այնքան էլ հակված չեն նոր փորձարկումների, հատկապես երբ խոսքը վերաբերում է տեխնոլոգիաներին: Մեծամասնությունն  այս հարցին մոտենում է հետևյալ կերպ. «Ինչու՞ օգտվել Twitter-ից, եթե կա Facebook-ը»: 

4. Մինչ ԱՄՆ հայտնությունները, ինչպիսք են Լեդի Գագան, Ռիհաննան և մյուսները, միլիոնավոր հետևորդներ ունեն Twitter-ում, Գերմանիան այդ հարցում այնքան էլ մեծ հաջողություններ չի գրանցում: Twitter-ում ճանաչված են և ակտիվորեն թվիթեր են անում միայն երկու գերմանական հայտնություն՝ սուպերմոդել Հայդի Կլումն ու բասկետբոլիստ Դիրկ Նովիցկին: