Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Google-ը Chrome-ի նոր ընդլայնում է թողարկել, որը հնարավորություն է տալիս ստանալ էջերի վերլուծությունը
25/06/2014 16:49

Google-ը Chrome-ի նոր ընդլայնում է թողարկել, որը հնարավորություն է տալիս ստանալ էջերի վերլուծությունը

Google ընկերությունը ներկայացրել է Chrome բրաուզերի հատուկ ընդլայնում, որը թույլ է տալիս էջերի վերլուծություն իրականացնել: Այս մասին հայտնել է Google-ի աշխատակից և Online Behavior-ի համահիմնադիր Դենիել Վեյսբերգը:

Ընդլայնման հետ աշխատելու համար օգտատերը պետք է կայքի օգտահաշվի միջոցով Google Analytics մուտք գործելու հնարավորություն ունենա: 

Մենյուի հատուկ ենթաբաժնում կարելի է ընտրել վերլուծության ենթակա բոլոր այն հատկանիշները, որոնք հասանելի են Google Analytics օգտահաշիվներում: Նոր ընդլայնումը հնարավորություն է տալիս նաև էջերի վիճակագրական ցուցանիշների վերլուծության արդյունքները համեմատել նախորդ ժամանակաշրջանների հետ: Այն թույլ կտա վայրկենապես գտնել բոլոր այն էլեմենտները, որոնք ավելի մեծ կարևորություն ունեն վերլուծության մեջ: 

Chome-ի նոր ընդլայնումը կարող եք ներբեռնել այստեղից՝ http://bit.ly/TiF3k6: