Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Google-ն ընդլայնել է ամբողջ աշխարհում ավիատոմսերի որոնման հնարավորությունները
16/06/2014 10:31

Google-ն ընդլայնել է ամբողջ աշխարհում ավիատոմսերի որոնման հնարավորությունները

Google ընկերության նոր թարմացումների շնորհիվ օգտատերերն ամբողջ աշխարհում այժմ ավիատոմսեր փնտրելու ավելի մեծ հնարավորություններ կունենան: Նոր ֆունկցիաները հասանելի են որոնողական ծառայության առանձին էջում՝ www.google.com/flights

Նոր հնարավորություններով հագեցած ծառայությունն օգտատերերի համար ավելի հասկանալի և հարմար ինտերֆեյս է ստացել, որը հնարավորություն է տալիս ոչ միայն փնտրել ավիատոմսերը, այլև սկզբից մինչև վերջ պլանավորել ճանապարհորդությունը: Հիմնվելով որոնումներից ստացված տեղեկատվության վրա`Google Flight Search ծառայությունը կարողանում է նոր առաջարկներ ներկայացնել օգտատերերին: Բացի այդ, թռիչքը պլանավորելու համար օգտատերերին հնարավորություն է ընձեռվում օգտվել քարտեզից:

Ավիատոմսերի որոնմանը զուգահեռ հասանելի է նաև Flight Explorer ծառայությունը, որը թույլ է տալիս համեմատել ավիատոմսերի գները:

Նշենք, որ Google Flight Search-ն առաջին անգամ գործարկվել է 2011 թվականին, իսկ ծառայության հիմքում ընկած են Google-ի կողմից ձեռք բերված՝ ITA ընկերության տեխնոլոգիաները:

Երևանից չրվերթները ևս արտաբերվում են, սակայն գները առաջին հայացքից թանկ են երևում: