Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Dictoro.com. Ֆուտբոլային հանդիպումների հաշիվների կանխատեսման համակարգ
10/06/2014 15:02

Dictoro.com. Ֆուտբոլային հանդիպումների հաշիվների կանխատեսման համակարգ

Մոտենում է Բրազիլիայում կայանալիք աշխարհի ֆուտբոլի առաջնությունը, որին ընդառաջ էլ ներկայացնում ենք հետաքրքիր մի նախագիծ՝ www.dictoro.com-ը, որտեղ ֆուտբոլասերները կարող են միմյանց հետ մրցակցել հանդիպումների հաշիվը ճիշտ գուշակելու ունակություններով։

Ֆուտբոլային տոնին մասնակից կարող են լինել բոլորը, իսկ www.dictoro.com-ը ֆուտբոլասերներին հնարավորություն կտա մրցակցային ոգով անցկացնել սպասված մրցաշարը։

«Ասում էի, չէ՞, որ խաղը վերջանալու է 1։2 հաշվով», «Ասացի, չէ՞, որ իտալացիները 3 գնդակ են խփելու», «Բրազիլիան է հաղթելու». ֆուտբոլասերների շրջանում լայնորեն տարածված այս խոսքերը կարձանագրվեն կայքում և ցանկացողները հեշտորեն կապացուցեն իրենց կանխատեսումների իրավացիությունն ընկերների շրջանում, ինչպես նաև նրանց հետ կմրցակցեն։

Համակարգը ստեղծել է ծրագրավորմամբ զբաղվող BigBek ընկերության առաջատար վեբ ծրագրավորող Հայկ Արամյանը։