Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Ֆեյսբուքյան էջի գովազդը կազմավորվելու է Google-ում իրականացվող որոնումներով
05/06/2014 12:00

Ֆեյսբուքյան էջի գովազդը կազմավորվելու է Google-ում իրականացվող որոնումներով

Գովազդը, որը Դուք տեսնում եք Facebook-ում շուտով կունենա Google-ում հանդիպող գովազդի տեսքը:

Facebook սոցիալական ցանցը Kenshoo Social ընկերության հետ համատեղ մշակել է մեխանիզմ, համաձայն որի Google, Yahoo կամ Bing ծառայություններում օգտատերերի կողմից իրականացված որոնումների հիման վրա կազմավորվելու է ֆեյսբուքյան էջերում տեղադրվող գովազդը, որն արդյունքում ավելի թիրախային կդառնա: 

Այլ խոսքերով՝ օգտատերերի կողմից իրականացվող որոնումների մասին տեղեկատվությունը ձևավորվելու է ոչ թե նրանց այցելած կայքերի, այլ որոնման բառերի հիման վրա:

Այս տեխնոլոգիան դեռևս գտնվում է փորձարկման շրջանում, սակայն երկար սպասեցնել չի տա: Ամենայն հավանականությամբ, մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում ծառայությունն արդեն հասանելի կլինի: