Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

67-օրյա արգելափակումից հետո YouTube-ը կրկին հասանելի է թուրքիայում
04/06/2014 14:10

67-օրյա արգելափակումից հետո YouTube-ը կրկին հասանելի է թուրքիայում

թուրքիայի քաղաքացիները 67-օրյա արգելափակումից հետո վերջապես կարող են նորից մուտք գործել Youtube: Հիշեցնենք, որ այն արգելափակվել էր երկրի կառավարության կողմից այն բանից հետո, երբ կայքում տեղադրվել էր մի տեսանյութ, որի պարունակությունը վկայում էր երկրում իշխող կոռուպցիայի մասին:

Կառավարության այս քայլն արժանացել է քննադատության և որակավորվել որպես ազատ խոսքի իրավունքի ոտնահարում: Արգելափակման մասին որոշմանը հավանություն չի տվել նաև ստորադաս դատարանը, սակայն վերականգնվել է կայքը միայն Գերագույն դատարանի կողմից ընդունված որոշման համաձայն:

Այսուհետ թուրքիայի օգտատերերը կարող են շարունակել ազատ մուտք գործել TouTube: