Web

Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Facebook-ի էջերը համալրվում են ռեստորանների և սրճարանների մենյուներով
23/05/2014 10:30

Facebook-ի էջերը համալրվում են ռեստորանների և սրճարանների մենյուներով

Facebook սոցիալական ցանցը թարմացրել է իր էջերի գործիքները՝ բիզնեսների համար ավելացնելով ռեստորանների և սրճարանների մենյուներ: Այս ենթաբաժինը հասանելի կլինի միայն ադմինիստրատորին, եթե վերջինս էջը ստեղծելու ժամանակ ընտրել է «Restaurant/Cafe» դասակարգը:

Facebook-ը կապեր է հաստատել Constant Contact ընկերության հետ, որպեսզի կարողանա օգտվել վերջինիս SinglePatform համակարագից և էջերին տարածել մենյուների ցանկը: Այն բիզնեսները, որոնք արդեն իսկ օգտվում են SinglePlatform համակարգից, իրենց էջերին կտեսնեն ավտոմատ կերպով ավելացված մենյուն: Քանի որ Constant Contact հարթակը հասանելի է միայն ԱՄՆ-ու և Կանադայում, Facebook-ը բիզնեսներին թույլ է տալիս իրենց էջերին ներբեռնել մենյուի PDF տարբերակը (դրա համար անհրաժեշտ է անցնել Settings => Page Info => Menus):

menu