Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Կարևոր. փոխեք Ձեր eBay-ի ծածկագիրը
21/05/2014 20:48

Կարևոր. փոխեք Ձեր eBay-ի ծածկագիրը

eBay-ը հաղորդագրություն է տարածել, որում կոչ է անում առևտրային հարթակում գրանցված օգտատերերին փոխել իրենց ծածկագրերը: Ընկերությունն ընդունել է, որ այս տարվա փետրվարի վերջին և մարտի սկզբին տվյալների բազայից արտահոսք է եղել: Նշվում է, որ հարձակման արդյունքում հաքերների ձեռքում կարող է հայտնված լինել օգտատերերի անձնական տվյալներ` հասցեներ, հեռախոսի համարներ, ծննդյան ամսաթվեր և այլն: Միևնույն ժամանակ ընկերությունը հերքում է, որ հաքերների ձեռքում կարող է հայտնված լինեն օգտատերերի ֆինանսական տվյալները: Հաղորագրությունում ասված է, որ eBay-ը վճարային քարտերի և Paypal համակարգին վերաբերող ֆինանսական տվյալները պահում է առանձին` գաղտնագրված բազայում:

eBay-ում ծածկագիրը փոխելու համար պետք է մուտք գործեք համակարգ, այնուհետ մտնեք Account բաժին, այնտեղից էլ Personal Information ենթաբաժին: