Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

ԲարՔեմփ Երևանը սկսել է կամավորների գրանցումը
13/05/2014 21:49

ԲարՔեմփ Երևանը սկսել է կամավորների գրանցումը

Այս տարվա մայիսի 31-ից հունիսի 1-ը կկայանա ԲարՔեմփ Երևան 2014 չկոնֆերանսը: Այսօր կազմակերպիչների կողմից հայտարարվել է կամավորների հավաքագրում:

Նշենք, որ «ԲարՔեմփ» չկոնֆերանսները ամբողջովին կազմակերպվում են կամավորների ուժերով, ովքեր սկսում են աշխատել ամիսներ առաջ: Հենց միջոցառման օրերին լրացուցիչ օգնության խիստ կարիք կա` մարդկանց, ովքեր կաջակցեն մասնակիցներին գրանցման ժամանակ, ելույթները անելիս, օգնեն կազմակերպիչներին տարբեր մանր-մունր հարցերով:

Ուսանողների համար ԲարՔեմփին որպես կամավոր մասնակցությունը լավ փորձ կարող է դառնալ միջոցառումների կազմակերպման նրբությունները սովորելու համար: Բացի այդ` ԲարՔեմփերին 1000-ից ավելի բազմազան մարդիկ են մասնակցում ու այն շատ հարմար տեղ է նոր հետաքրքիր և օգտակար ծանոթություններ հաստատելու համար:

Գրանցվելու համար սեղմեք այստեղ: