Web

Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Twitter-ում ավելացել է «mute» ֆունկցիան
13/05/2014 14:22

Twitter-ում ավելացել է «mute» ֆունկցիան

Նոր մշակված «mute» ֆունկցիան օգտատերերի փոքրիկ խմբի համար փորձարկելուց հետո Twitter-ը պաշտոնապես հայտարարել է, որ շատ շուտով այն հասանելի կլնինի նաև մյուս օգտատերերի համար: «Mute»-ը կարելի է օգտագործել այն պարագայում, երբ չեք ցանկանում նորությունների հոսքում տեսնել որևէ օգտատիրոջ գրառումները:

«Օգտատիրոջը «լռեցնելով»՝ Դուք այլևս չեք տեսնի նրա թվիթերն ու ռեթվիթները նորությունների հոսքում, ինչպես նաև չեք ստանա հաղորդագրությունների մասին ծանուցումներ նրա կողմից», – նշում է Twitter-ը:

Որևէ օգտատիրոջ նկատմամբ «mute» ֆունկցիայի կիրառումը նրան չի զրկում Ձեր գրառումները ռեթվիթ անելու հնարավորությունից, սակայն Դուք այլևս չեք տեսնի նրա կողմից կատարված գործողությունները: Ֆունկցիայի առավելությունը կայանում է նրանում, որ դրանից օգտվելու դեպքում «լռեցված» օգտատերն այդ մասին չի իմանում: Twiiter-ը նաև նշել է, որ «mute»-ը կարելի է օգտագործել «լռեցնելու» համար միայն օգտատերերին, բայց ոչ ամբողջ խոսակցությունը: