Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Google ընկերությունը փորձարկում է Gmail-ի նոր ինտերֆեյսը
12/05/2014 17:08

Google ընկերությունը փորձարկում է Gmail-ի նոր ինտերֆեյսը

Հայտնի է դարձել, որ Google-ը մտադիր է արմատապես պարզեցնել Gmail-ի ինտերֆեյսը, ինչպես նաև մի քանի նոր ֆունկցիաներ ավելացնել:

Հրապարակված սքրինշոթների վրա կարելի է տեսնել, որ նոր ինտերֆեյսն առավելագույնս պարզեցված է և օգտատիրոջը տեսանելի է միայն մուտքային նամակների ցուցակը:

Էլեկտրոնային փոստի կառավարման բոլոր գործիքները ներառվելու են կողային «դուրս լողացող» ցանկում, որը նույնպես ենթարկվել է որոշակի փոփոխությունների: Նամակները նշելու համար նախատեսված արդեն հարազատ դարձած «աստղերի» փոխարեն օգտագործվելու են գրասենյակային պարագաների տեսք ունեցող կոճակներ: Բացի այդ, ավելացել է նաև «Հիշեցնել ավելի ուշ» ֆունկցիան, որն առկա է նաև Mailbox-ում:

2011 թվականից ի վեր Google ընկերությունը Gmail ինտերֆեյսի ոչ մի խոշո թարմացում չի ներկայացրել: Փորձագետները ենթադրում են, որ նոր դիզայնի մասին ընկերությունը պաշտոնապես կհայտարարի գալիք Google I/O կոնֆերանսի ժամանակ: