Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Facebook-ը սկսել է գործարկել Business Manager գործիքը
05/05/2014 18:10

Facebook-ը սկսել է գործարկել Business Manager գործիքը

Facebook սոցիալական ցանցն սկսել է ամբողջ աշխարհում գործարկել Business Manager գործիքը, որը նախատեսված է այն օգտատերերի համար, ովքեր միաժամանակ վարում են մի քանի տարբեր գործակալությոնների նախագծեր:

Մոտակա օրերս Business Manager-ը հասանելի կլինի ԱՄՆ-ում, իսկ մի քանի շաբաթ անց դրանից կկարողանան օգտվել բոլոր գործարարներն ամբողջ աշխարհում: Facebook-ի գովազդատուներին հնարավորություն կընձեռվի կառավարել էջերը, հավելվածները, ինչպես նաև մուտքի կարգավորումները: Ցանկացած պահի հնարավոր կլինի ջնջել կամ ավելացնել ընկերություն հետ առնչվող օգտահաշիվներ:

Business Manager-ը խոշոր գործակալությունների կողմից առաջին անգամ փորձարկվել է 2014 թվականի մարտին: Այդ ժամանակ գործիքից օգտվելու հնարավորություն ունեին միայն սահմանափակ թվով կազմակերպություններ: