Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Flappy2048.  Flappy Bird-ի և 2048-ի միքս
25/04/2014 12:34

Flappy2048. Flappy Bird-ի և 2048-ի միքս

Շատերն են տեղյակ հավելվածների աշխարհը ցնցած վերջին երկու խաղերի մասին` Flappy Bird և 2048: Հիշեցնենք, որ այս երկուսն էլ բավական պարզունակ խաղեր են, սակայն դա չխանգարեց, որպեսզի այս խաղերը դառնան աշխարհի ամենապահնջված հավելվածները: Սկզբում իհարկե Flappy Bird-ն էր, ում հեղինակն այնքան ապշած էր իր խաղի հաջողությամբ, որ հեռացրեց այն App Store-ից և Google Play-ից: Հեռացումից հետո հայտնվեցին Flappy Bird-ի հարյուրավոր կրկնօրինակներ, որոնցից մի քանիսին անգամ հաջողվեց տասնյակ միլիոնավոր ներբեռնումներ ապահովել:

Flappy Bird-ից ամիսներ անց հայտնվեց 2048-ը, որը պարզ, սակայն միևնույն ժամանակ բավական հետաքրքիր խաղ է: 2048-ի հաջողությունը նույնպես բերեց նրան, որ հավելվածների հիմնական հարթակները ողողվեցին նմանատիպ խաղերով:

Օրեր առաջ հայտնվեց մի կայք, ում հեղինակներն առաջ անցան վերոնշյալ խաղերի բոլոր կրկնօրինակողներից` նրանք խառնեցին Flappy Bird-ը և 2048-ը: Խառնածին խաղն հասանելի է http://flappy2048.com հասցեում: Նոր խաղն իհարկե մեծ հաջողություն չի ունենա, սակայն կարճատև հետաքրքրությունը նախագծի նկատմամբ ապահովված է: