Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Facebook-ը պատժամիջոցներ է կիրառելու «Like» և «Share» խնդրող օգտատերերի նկատմամբ
16/04/2014 12:25

Facebook-ը պատժամիջոցներ է կիրառելու «Like» և «Share» խնդրող օգտատերերի նկատմամբ

Օգտատերերի News Feed-ը մաքրելու և օպտիմիզացնելու նպատակով, Facebook-ն այսուհետ պատժամիջոցներ է կիրառելու այն էջերի նկատմամբ, որոնց միջոցով օգտատերերը փորձում են «Like» և «Share» հավաքել: Կա գրառումների հիմնականում երեք տեսակ, որ սոցիալական ցանցը պատրաստվում է հեռացնել News Feed-ից: Դրանք են՝ հաճախակի շրջանառվող գրառումները սպամ պարունակող նկարներն ու հղումները:

Սպամ պարունակող բոլոր գրառումները, նկարներն ու հղումները, որոնք Facebook-ը պատրաստվում է հեռացնել նորությունների հոսքից, այդքան մեծ թվով լայքեր են հավաքում հիմնականում օգտատերերի անգիտակից սխալի պատճառով: Վերջիններս, այնուամենայնիվ, սպամի տարածման մեջ իրենց ընկերներին մեղադրելու փոխարեն մեղադրում են սոցցանցին, ահա թե ինչու է ընկերությունն այս պատասխանատվությունը վերցնում իր վրա:

«Քանի որ Facebook-ի օգտատերերի մեծամասնությունը հակում չունի սպամ պարունակող գրառումներ անելուն, կարծում ենք՝ այս փոփոխությունները բացասական արձագանքի չեն արժանանա նրանց կողմից»,- նշել են Facebook-ում: