Web

Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Qanon.am. նոր վարկանիշային համակարգ
10/04/2014 17:14

Qanon.am. նոր վարկանիշային համակարգ

Գործարկվել է Qanon.am հայկական նոր վարկանշային համակարգը, որի նպատակն է մեկ հարթակի տակ հավաքել հայկական ինտերնետ միջավայրի բոլոր կայքերին և տրամադրել վերջիններիս հաճախելիության մասին ինֆորմացիա։

Համակարգի միջոցով հնարավոր կլինի համեմատել կայքերի հաճախելիությունն ըստ դասակարգումների։

Գովազդի մասնագետների համար Qanon.am-ը կարող է դառնալ շատ հարմար գործիք գովազդային հարթակներ ընտրելու համար։ Համակարգի բաժինները ստեղծվել են՝ հաշվի առնելով ինտերնետ-գովազդի մասնագետների կարծիքները։

Խորագրերն ընտրվել են ըստ կայքերի այցելուների կառուցվածքի: Օրինակ`«Sport» բաժնի կայքերի ընթերցողները տղամարդիկ են, «Entertainment / Rest / Women» և «Kids / Health» բաժիններինը՝ մեծապես կանայք, «Real Estate / Home» բաժնի այցելուները պոտենցիալ անշարժ գույք գնող կամ վաճառողներ են և այլն։

Համակարգն այս պահին տրամադրում է 28 տեսակի հաշվետվություն, իսկ դրանց տեսակները մշտապես ավելացվելու և բարելավվելու են։

Նախագիծն իրականացնողները հայտարարում են, որ համակարգից կհեռացվեն բոլոր այն կայքերը, որոնք արհեստական գործիքներով կփորձեն ազդել իրենց կայքի ցուցանիշների վրա։

Qanon.am-ը պարբերաբար կտրամադրի հաշվետվություններ Հայաստանի ինտերնետի մասին: Օրինակ՝ կայքերի ընդհանուր հաճախելիության, օգտագործվող օպերացիոն համակարգերի և նրանց լեզուների մասին, օգտագործվող դիտարկիչների, բջջային հեռախոսների առավել օգտագործվող օպերացիոն համակարգերի մասին և այլ տեսակի հաշվետվություններ: Qanon.am-ի սկզբունքն է՝ տրամադրել թափանցիկ հաշվետվություն։