Web

Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական կայքերը մինչ 2000 թվականը
06/04/2014 22:52

Հայկական կայքերը մինչ 2000 թվականը

Շատերը գիտեն Archive.org ռեսուրսի մասին, որը կայքերի մեծ պահուստ է: Համակարգը ժամանակ առ ժամանակ սքան է անում համացանցի գրեթե բոլոր կայքերը և պահպանում դրանց էջերն իր պահուստներում: Համակարգը նաև այցելուներին հնարավորություն է տալիս փնտրել և տեսնել, թե ինչ տեսք է ունեցել այս կամ այն կայքը նախկինում:

Օգտվելով նման ռեսուրսի առկայությունից` մենք փորձել ենք վերհիշել, թե ինչպիսին էին հայկական կայքերը մինչ 2000թ.-ը: Աջակցության համար շնորհակալություն ենք հայտնում Վահան Երկանյանին, ով անչափ օգտակար տեղեկատվություն տրամադրեց մեզ հետաքրքրող թեմայի վերաբերյալ:

Որպես 20-րդ դարի վեբդիզայնի կատարյալ նմուշ, առաջինը ցանկանում ենք ներկայացնել Noyan-Tapan.am տեղեկատվական կայքի 1997թ.-ի տարբերակը:

Մնացած նկարները կգտնեք նյութին կից ֆոտոալբոմում, որտեղ ներկայացված են այն տարիների ամենահայտնի կայքերը. Freenet.am` 1999թ տարբերակ: Arminco.com` 1998թ և 1999թ: 

Կգտնեք նաև հետևյալ կայքերի պատկերները. Armscape.com (Մշակութային կայք, ֆոտոդարան)` 1999թ: Matenadaran.am (Մատենադարանի կայք)` 1999թ, Gandzasar.am (Աստվածաբանական կենտրոն)` 1998թ, Gyumri.am (Գյումրի քաղաքի կայք)` 1999թ, Hragir.aua.am (էլ. փոստի համակարգ)` 1999թ, Armenpress.am (Լրատվական գործակալություն)` 1998թ, Download.am (Ներբեռնումների պորտալ)` 1999թ, Shen.am (Հասարակական կազմակերպություն)` 1999թ, Armenianreporter.com (Լրատվական կայք)` 1999թ, Hyebiz.am (Բիզնես պորտալ)` 1999թ, Sci.am (Ազգային Ակադեմիա)` 1999թ., Gradaran.am (Հայաստանի Ազգային Գրադարան)` 1998թ:

Իհարկե ներկայացված է Webmaster.am-ը` 1999թ., նաև Sard 99 մրցանակաբաշխության արդյունքների էջը:

Հետաքրքիր երկու էջ ենք գտել Noyan-tapan.am-ից` 1. կայքի բաժին 1996թ.-ի ՀՀ նախագահական ընտրությունների մասին, 2. 1999թ.-ի կայքի առաջին էջի պատկեր, որտեղ մի քանի «քաղցր» խոսք է ասված Արմենտելի հասցեին:

Իսկ գիտեք, որ cec.freenet.am-ը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի հասցեն է 1998թ.-ին: