Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Gmail-ը նոր գործիք է փորձարկում. «քնած» ռեժիմ հաղորդագրությունների համար
03/04/2014 11:59

Gmail-ը նոր գործիք է փորձարկում. «քնած» ռեժիմ հաղորդագրությունների համար

Համացանցում տեղադրված Android սքրիշոթները բացահայտել են, որ Google-ը փորձարկում է Gmail-ի նոր տարբերակը՝ «ճանապարհորդություն», «գնումներ» և «ֆինանսներ» ավելացված բաժիններով, որոնք օգտատերերը կարաղ են ավելացնել իրենց ներկայիս էլեկտրոնային փոստարկղում: Նոր տարբերակը կընդգրկի գործիքներ, որոնց միջոցով կարևոր նամակներն այլևս չեն անհետանա: Նոր մշակված համակարգը օգտատերերին թույլ կտա ցանկացած նամակ տեղափոխել ստացված նամակների ցանկի առաջին տող, իսկ «Snooze» ֆունկցիան թույլ կտա կարդալ նամակը, այնուհետև նշել այն որպես չընթերցված, որը որոշ ժամանակ անց կրկին կհայտնվի ստացված նամակների ամենավերևի տողում:

Հաշվի առնելով այն հանգամանք, թե վերջին տարիների ընթացքում Google-ը որքան փորձնական փոփոխություններ է արել՝ չի բացառվում, որ այս նոր տարբերակը ևս կարող է լինել հերթական փորձարկումը, բացի այդ, ներկայիս ավելացված ֆունկցիաներն ամբողջովին նոր չեն: Gmail-ը նամակները «քնած» ռեժիմում պահելու հնարավորությունն ընձեռել էր դեռ 2011 թվականից, սակայն այս նոր գործիքները կարծես ավելի հարմար են և ավելի լավ ինտեգրված: