Web

Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

թուրքիան անկարող է արգելափակել Twitter-ը
24/03/2014 12:30

թուրքիան անկարող է արգելափակել Twitter-ը

Ինչպես գրել էինք, օրեր առաջ թուրքիայի իշխանությունները արգելափակել են թուրքիայից մուտքը Twitter: Սակայն պարզվում է, որ նրանց ջանքերը զուր են և թուրքիայի բնակչույթյունը շարունակում է ակտիվորեն օգտվել Twitter-ից:

Սկզբում շատերն արգելքը շրջանցում էին` փոխելով DNS սերվերները: Այնուհետ թուրքիայի իշխանությունները սկսեցին արգելափումներն իրականացնել IP հասցեների մակարդակում և DNS սերվերների փոփոխությւոնն այլևս չէր օգնում:

Ամեն դեպքում ելք միշտ էլ գոյություն ունի, խոսքը գնում է VPN-ների և Tor ցանցի մասին, որոնց վրա արգելք չկա դրված: Հայտնի VPN ծրագիր Hotspot Shield-ը վերջին 12 ժամվա ընթացքում թուրքիայից ներբեռնվել է 270 հազար անգամ:

Նշենք նաև, որ Twitter-ի արգելափակումը տվել է հակառակ էֆեկտ և թուրքիայից կատարված թվիթների քանակն արգելափակումից հետո աճել է 38%-ով: Զգալիորեն աճել է նաև Tor ցանցից օգտվողների թիվը:

Նկ. 1. թուրքիայից կատարված թվիթների քանակը մինչ արգելափակումը 19/03 և արգելափակումից հետո 21/03:

Նկ. 2. Tor ցանցից օգտվողների թիվը կտրուկ աճել է արգելափակումից հետո: