Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Skype-ն ինտեգրվել է Outlook-ի մեջ
06/03/2014 13:44

Skype-ն ինտեգրվել է Outlook-ի մեջ

Outlook-ից Skype-զանգերի փորձնական ռեժիմում գտնվող այս ֆունկցիան դեռ անցյալ տարվանից հասանելի էր ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բրազիլիայում, Կանադայում և Մեծ Բրիտանիայում, իսկ այժմ այն հասանելի կլինի ողջ աշխարհում:

Այս նոր ֆունկցիայի շնորհիվ օգտատերերն առանց լքելու իրենց էլեկտրոնային հասցեն  կկարրողանան զանգեր իրականացնել, հաղորդագրություններ ուղարկել և մկնիկի ընդամենը մեկ շարժումով զանգերից անցում կատարել հաղորդագրություններին: Outlook-ից Skype-զանգերն ակտիվացնելու համար անհրաժեշտ է պարզապես ներբեռնել անվճար փլագինն ու կապել այն Skype-ի Ձեր օգտահաշվի հետ: Skype-ի տվյալներով փլագինի վերջին տարբերակը համատեղելի է դարձել նաև Safari բրաուզերի հետ, ինչպես նաև հնարավորություն է տալիս HD-որակի զանգեր իրականացնել:

Microsoft ընկերությունը  2012 թվականի հուլիսի վերջին ներկայացրեց Outlook.com ծառայությունը, որը դարձավ Google Gmail և Yahoo Mail ծառայությունների գլխավոր մրցակիցը: Մեկ տարի էլ չանցած` օգտատերերի քանակը հասավ 400 միլիոնի: Microsoft էլեկտրոնային ծառայությունը ինտեգրվել է SkyDrive «ամպային» ծառայություն, ինչպես նաև Facebook, Twitter և LinkedIn սոցիալական ցանցեր: