Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Համացանցի գոյությունը կախված է 7 մարդուց
05/03/2014 01:51

Համացանցի գոյությունը կախված է 7 մարդուց

Գուցե այս ամենը նմանվի ֆանտաստիկ ժանրի մի պատմության, սակայն պարզվել է, որ ամբողջ աշխարհում համացանցի անվտանգությունը կառավարվում է 7 մարդու կողմից, ովքեր ունեն հատուկ բանալիներ:

Վերջերս Guardian-ի լրագրող Ջեյմս Բոլին հաջողվել է մասնակցել «բանալիների փակ արարողությանը»: Այդ արարողության կազմակերպիչներ դոմենային հասցեների բաշխմամբ զբաղվող ICANN (Internet Corporation for Assigned Names and Numbers ) կազմակերպության անդամներն են: Եթե որևէ մեկին հաջողվի իր ձեռքը վերցնել տվյալ կազմակերպության տվյալների բազայի վերահսկողությունը, ապա, առանց չափազանցնելու, նրա ձեռքերում կհայտնվի ամբողջ համացանցը:

ICANN-ում ընտրում են 7 հոգու, որոնցից յուրաքանչյուրը փորձառու մասնագետ է ցանցային անվտանգության ոլորտում և տալիս մեկական «համացանցի բանալի»: Բացի այդ, ընտրում են ևս 7 հոգու`փոխարինման համար: Այսպիսով, անդամների ընդհանուր քանակը կազմում է 14 հոգի:

7 պահապաններն էլ տարբեր երկրների ներկայացուցիչներ են: 2010 թվականից ի վեր ԱՄՆ-ում տարեկան 4 անգամ տեղի է ունենում «պահապանների» հավաքը: Անդամներից յուրաքանչյուրն ունի բանկային արկղերի մեկական բանալի: Արկղերում պահվում են սմարթքարտերը, որոնց միավորելու դեպքում մասնակիցները ստանում են ICANN-ի տվյալների բազա մուտք գործելու գաղտնաբառը: Ահա թե ինչու ոչ մեկին չի զարմացնում այն, թե ինչ մեծ ուշադրությամբ է ԱՄՆ-ի կառավարությունը վերահսկում ICANN-ի գործունեությունը, որն, ի դեպ, անկախ կազմակերպություն է: Տեսանյութում ներկայացված է «բանալիների արարողության» առաջին հավաքը, որը տեղի է ունեցել 2010 թվականին: