Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Google-ը ներկայացրել է «Google Maps» ծառայության նոր տարբերակը
21/02/2014 17:13

Google-ը ներկայացրել է «Google Maps» ծառայության նոր տարբերակը

«Google Maps»-ը էական փոփոխություններ է կրել: Այս ծառայության միջոցով այժմ հնարավորություն կունենաք պլանավորել Ձեր ճանապարհորդությունը, տեղեկանալ խցանումների մասին և ծանոթանալ քաղաքի նոր վայրերին:

Օրինակ, եթե օգտատերը սրճարան է փնտրում, որոնման տողում մուտքագրելով սուրճ բառը`քարտեզի վրա կհայտնվի սրճարանների հսկայական մի ցանկ, որը կպարունակի նաև դրանց մասին լրացուցիչ տեղեկատվություն: Բացի այդ, «Google Maps»-ն այժմ ցույց է տալիս նպատակակետին հասնելու ոչ թե մեկ, այլ մի քանի ուղիներ, և Դուք հնարավորություն կունենաք ընտրելու առաջարկված տարբերակներից առավել օպտիմալը:

Հնարավոր է դարձել նաև վիրտուալ այցելություն կատարել դեպի հետաքրքիր տեսարժան վայրեր, նախապես տեսնել, թե ինչ տեսք ունի թանգարանը ներսից: Վիրտուալ ճանապարհորդություն կատարելու համար բավական է միայն սեղմել քարտեզի ներքևի հատվածում տեղադրված նկարներից որևէ մեկին: