Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Twitter-ի օգտատերերի քանակը գերազանցել է 240 միլիոնը
07/02/2014 15:08

Twitter-ի օգտատերերի քանակը գերազանցել է 240 միլիոնը

Ընկերության կայքում ներկայացված տեղեկատվության համաձայն ամսական Twitter-ից օգտվում է 241 միլիոն մարդ և 2013 թվականի հոկտեմբեր ամսից ի վեր գրանցվել է 9 միլիոն աճ:

Twitter-ի օգտատերերի մոտ 76%-ն օգտվում է կայքի բջջային ծառայություններից: Հարկ է նշել, որ իր առաջին հրապարակային ֆինանսական հաշվետվության մեջ Twitter-ն ամենօրյա ակտիվ լսարանի մասին ոչ մի ցուցանիշ չէր ներկայացրել: Կայքի օգտատերերից 187 միլիոնն ԱՄՆ-ի սահմաններից դուրս են գտնվում:

2013 թվականին Twitter-ի ընդհանուր շահույթը կազմել է 664,89 ԱՄՆ դոլար, որից 596-ը ձևավորվել է գովազդի հաշվին, իսկ 4-րդ եռամսյակից ստացված շահույթի 75%-ն էլ ապահովել է բջջային գովազդը:

Միևնույն ժամանակ իր լսարանի մեծությամբ Twitter-ը դեռևս զգալիորեն զիջում է իր գլխավոր մրցակից Facebook-ին, որից ամսական օգտվում է ավելի քան 1,23 միլիարդ մարդ: