Web

Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Facebook Paper լրատվական հավելվածն արդեն հասանելի է
06/02/2014 11:39

Facebook Paper լրատվական հավելվածն արդեն հասանելի է

Facebook-ի նորություններին ծանոթանալու համար նախատեսված Facebook Paper հավելվածն արդեն հասանելի է: Այն անվճար կարելի է ներբեռնել ամերիկյան App Store-ից:

Հավելվածը բաղկացած է մի քանի բաժիններից, դրանք են` Tech, Planet, Flavor, Creators, Ideas, LOL, Headlines, Enterprise, Pop Life, Score, Exposure, Equalize, All City, Well Lived, Family Matters, Cute, Glow, Home և Pride։ : Եթե Ձեզ մոտ ցանկություն է առաջանում ծանոթանալ որևէ կոնկրետ ոլորտի թարմ նորություններին, ապա պարզապես պետք է ընտրեք վերը նշված բաժիններից մեկը, որը տվյալ պահին ավելի հետաքրքիր կլինի Ձեզ համար, և այդ պահից Facebook-ի նորությունների հոսքը կձևավորվի Ձեր ընտրած բաժնի պարունակության հիման վրա:

Եթե Ձեր ընկերներից մեկը կիսվել է մի հետաքրքիր հոդվածի հղումով, այն կարդալու համար անհրաժեշտ է մատը սահեցնել էկրանի երկայնքով և հոդվածը կբացվի նոր պատուհանում: Այդպիսով մնացած գրառումները չեն կարողանա շեղել Ձեր ուշադրությունը: Նկարները բացվում են ամբողջ էկրանով, և եթե ցանկանում եք մանրամասնությամբ զննել այն, բավական է շրջել սարքավորումը աջ կամ ձախ:

Facebook Paper–ի միջոցով ներկայացված տեղեկատվությունը հավաքագրվում է համացանցի ամենահայտնի աղբյուրներից և օգտատերերի համար այն կարող է ծառայել որպես վիրտուալ ամսագիր:

Օգտատերն իրենք էլ կարող են հրապարակել իրենց սեփական պատմությունները: Facebook Paper–ի առանձնահատկություններից մեկն այն է, որ Ձեզ հնարավորություն կընձեռնվի մինչ գրառման հրապարակումը տեսնել, թե այն ինչ տեսք կունենա նորությունների հոսքում: Facebook-ի հիմնական ֆունկցիաներն այս հավելվածում էլ կգործեն: Դուք կկարողանաք հավանել և կիսվել նորություններով: