Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Աշխարհի երկրների քարտեզն ըստ ամենաօգտագործվող կայքերի
03/10/2013 17:32

Աշխարհի երկրների քարտեզն ըստ ամենաօգտագործվող կայքերի

Չափազանց հետաքրքիր տեղեկատվություն է հրապարակվել ինտերնետի օգտագործման աշխարհագրության մասին: Հեղինակները օգտվել են Alexa.com-ի կողմից հրապարակված տվյալներից և կազմել աշխարհի երկրների քարտեզը, որտեղ երկրները տարաբաժանվում են ըստ ամենաշատ օգտագործվող կայքերի:

Google-ն առաջատար է աշխարհի 62 երկրում, Facebook – 50, Baidu – 2, Yandex – 2, AlVatan Voice – 1, Yandex – 1, Mail.ru – 1, Vkontakte – 1:

Ինչպես տեսնում ենք Հայաստանը և ամբողջ Հարավային Կովկասը գտնվում են Facebook-ի գերակայության տիրույթում: Ռուսաստանում առաջատար է Yandex-ը, Բելառուսում` Vkontakte-ն, իսկ Ղազախստանում` Mail.ru-ն:

Եվրոպական գրեքե բոլոր երկրներում առաջատար է Google-ը, բացառություն են կազմում միայն Խորվաթիան և Նորվեգիան: Ամերիկյան մայրցամաքում Facebook-ն առաջատար է միայն Մեքսիկայում, Էկվադորում, Պերույում, Արգենտինայում և Կարիբյան ծովի որոշ փոքր երկրներում, մնացած տեղերում առաջատար է Google-ը: Հյուսիսային Աֆրիկայում առաջատար է Facebook-ը:  Թուրքիայում, Իրանում, Սաուդյան Արաբիայում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում և Ավստրալիայում առաջատար է Google-ը: Չինաստանում և Հարավային Կորեայում` Baidu-ն, իսկ Ճապոնիայում և Թայվանում` Yahoo-ն:

Նույն տվյալների հիման վրա հրապարակվել է մեկ այլ քարտեզ ևս, որտեղ երկրների տարածքի մակերեսը փոփոխվել է ըստ ինտերնետից օգտվող բնակչության քանակի:

Քարտեզները մեծ տարբերակները տեսնելու համար խնդրում ենք սեղմել ներքևի պատկերների վրա: