Web

Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Foursquare-ը տեղանքները խմբագրելու նոր գործիք է թողարկել
07/08/2013 12:31

Foursquare-ը տեղանքները խմբագրելու նոր գործիք է թողարկել

Օրերս Foursquare-ը նոր գործիք է թողարկել, որը պարզեցնում է ոչ սուպեր-օգտատերերի համար տեղանքները ուղղելու առաջարկներ անելու գործընթացը:

«Suggest an Edit» (Առաջարկել ուղղում) կոչվող նոր գործիքը հասանելի է յուրաքանչյուր վայրի էջում և թույլ է տալիս օգտատերերին ուղղումների առաջարկ անել 4 բաժիններում.

– Անուն, հասցե, կապ,
– Բաժիններ,
– Ժամեր,
– Խնդիրներ (օր.՝ փակ է, կրկնօրինակ է, անձնական է և այլն):

Ինչպես նախորդ՝ «Report a Problem» (Բողոքել խնդրի մասին) գործիքի դեպքում, կատարած բոլոր փոփոխությունները պետք է հաստատվեն սուպեր-օգտատերի կողմից: Տարբերությամբ սակայն, որ նույն գործիքը հասանելի է նաև բջջային տարբերակի համար «Suggest an Edit» կոճակի միջոցով, որը հայտնվում է ցանկացած վայրի էջում:

Այս նորամությունն ընդգրկում է գրեթե բոլոր հնարավոր դաշտերը, որ կարող են փոփոխություն կրել Foursquare-ում, ինչը թույլ է տալիս ավելի հեշտությամբ օգտատերերից թարմացումներ պահանջել՝ ինֆորմացիան հնարավորինս ճշգրիտ պահելու համար: