Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Padlet. թվային պատ ձեր փաստաթղթերով և մուլտիմեդիա ֆայլերով
05/08/2013 21:44

Padlet. թվային պատ ձեր փաստաթղթերով և մուլտիմեդիա ֆայլերով

Եթե փորձենք հիշել զանգվածային կապի ամենահին միջոցը, ապա առաջատար տեղերից մեկը կզբաղեցնի սովորական պատը: Հենց այստեղ են մինչ այսօր հայտնվում սիրո կամ ատելության խոստովանություններ, առք ու վաճառքի հայտարարություններ, տեղի ղեկավարության հրամաններն ու պարզապես անկախ ստեղծագործողների աշխատանքները:

Padlet առցանց ծառայությունը անմիջական թվային հետնորդն է այն քաղաքային պատի, որի վրա դուք կամ յուրաքանչյուր ցանկացող կարող է թողնել իր ստորագրությունը, փակցնել նկար կամ տեղադրել իր հայտարարությունը:

Ծառայության հնարավորություններն ուսումնասիրելու համար կարելի է սկսել հենց մեկնարկային էջից: Դրա համար բավական է պարզապես սեղմել Build a Wall կոճակը, և կտեսնեք ձեր առայժմ դատարկ մոխրագույն պատը, որը կարող եք արդեն համալրել բովանդակությամբ: 

Դրա համար անհրաժեշտ է կրկնակի կտտացնել (double-click) էջի ցանկացած հատվածում, ինչից հետո կհայտնվի հատուկ վանդակ, որն էլ թույլ կտա ներբեռնել համակարգչից ցանկացած ֆայլ, մատնանշել ցանցի որևիցե էջի կամ նկարի հասցեն կամ նույնիսկ տեղադրել վեբ-տեսախցիկի լուսանկարը:

Յուրաքանչյուր էջ-պատ ունի իր յուրահատուկ հասցեն, որով դուք կարող եք կիսվել ձեր գործընկերների հետ, և նրանք, այդպիսով, կարող են միանալ դրա խմբագրմանը: Դուք կարող եք այնպես կարգավորել հասանելության աստիճանները, որպեսզի ձեր էջի հյուրերը կարողանան միայն ծանոթանալ կամ ավելացնել նյութեր, կարող եք նաև լիարժեք հասանելիություն ապահովել: Այս և այլ կարգավորումները կարող եք փոփոխել  աջ վահանակում` սեղմելով մկնիկի պտուտակով կոճակը:

Այստեղ դուք կարող եք ավելացնել էջի վերնագիրն ու նկարագրությունը, փոխել ֆոնը, ցուցադրել էլեմենտների տեղադրման ցանկալի օրինակը և այլն: Հնարավորությունների մեծամասնությունը հասանելի է առանց գրանցման, սական որոշակի ծառայություններ, օրինակ` ձեր էջի փոփոխությունների մասին ծանուցագրերի ստացումը, հաշվառման գրանցում են պահանջում, ինչը, թերևս, այդքան էլ դժվար չէ կատարել, քանի որ այդ գործընթացը մեկ րոպե էլ չի խլի ձեր ժամանակից:

Եթե դուք ցանկանաք կիսվել ձեր էջով, ապա դրա համար կա հատուկ Share բաժինը, որտեղ նախատեսված են արտահանման գրեթե բոլոր հնարավոր ֆունկցիաները: Այդպես, դուք կարող եք ուղարկել Padlet էջը հայտնի սոցիալական կայքեր, պահպանել էլեկտրոնային փաստաթղթի տեսքով PDF, Exel, CSV ֆորմատներով, ստանալ RSS լուրեր կամ ուղարկել էլեկտրոնային փոստով, տեղադրել ձեր էջում կամ բլոգում html կոդի օգնությամբ և նույնիսկ օգտագործել բջջային տարբերակը:

Ամփոփելով այս ամենը` կարելի է եզրակացնել, որ Padlet-ը հիանալի ինտուիտիվ, հարմարավետ և բազմաֆունկցիոնալ ծառայություն է զանազան նյութերի պահպանման, կազմակերպման և համատեղ աշխատանքի համար: Ծառայությունն ամբողջությամբ անվճար է և ստեղծվող էջերի քանակի որևէ սահմանափակում չունի: