Web

Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Google Helpouts. Վճարովի խորհրդատուների ծառայություն
29/07/2013 20:49

Google Helpouts. Վճարովի խորհրդատուների ծառայություն

Google-ն աշխատում է նոր վճարովի համակարգի վրա, որը թույլ կտա տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին իրենց ծառայությունները վաճառել ուղիղ տեսահեռարձակման միջոցով:

«Helpouts» անվանումը կրող ծրագիրն այս պահին փորձարկվում է ընկերության ներսում: Այն օգտատերերին կառաջարկի ինչպես նախօրոք պլանավորած, այնպես էլ ինքնաբուխ վիդեոհանդիպումներ, վարկանիշային համակարգով ու մեկնաբանություններով էջեր վաճառողների ու գնորդների համար, նաև պլանավորման ու վճարման համակարգ՝ անհրաժեշտ առաջարկներ փնտրելու հնարավորությամբ: Helpouts-ը կսեգմենտավորի վաճառողներին ըստ թեմաների՝ համակարգիչներ, ուտելիք, կրթություն, առողջություն, հոբբի և այլն:

Փորձարկումների ընթացքում Google-ը համագործակցություն է հաստատել մի շարք բրենդների հետ, որոնց թվում են One Medical Group, Sears, Weight Watchers և Alliance Frances ընկերությունները: Ծրագրի թողարկման պահից հնարավոր է ի հայտ գան նաև անհատական խորհրդականներ, ովքեր իրենք ծառայությունները կառաջարկեն Helpouts-ի միջոցով:

Helpouts-ի արտաքին տեսքը հիշեցնում է Secretguru համակարգը, որը թողարկել էր eBay ընկերությունը՝ խորհդատվական ծառայությունների վաճառքի համար: