Web

Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

Ինչով փոխարինել Google Reader-ը. համացանցում հիշել են նաև Google-ի այլ փակված նախագծերի մասին
01/07/2013 21:44

Ինչով փոխարինել Google Reader-ը. համացանցում հիշել են նաև Google-ի այլ փակված նախագծերի մասին

Մի քանի ժամից կդադարի գործել բոլորիս կողմից սիրված Google Reader-ը: Ճիշտն ասած շատերն այդպես էլ չհասկացան Reader-ի փակման պատճառը: Google-ում նշել են, որ Google Reader-ի փակման հիմնական պատճառը ավելի փոքր թվով նախագծերի վրա կենտրոնանալն է: Google Reader-ը փակելու որոշումն իսկապես զարմանալի է: Ակնհայտ է, որ Google Reader-ը մեծ մասսայականություն էր վայելում և Google-ի ամենապահանջված «երկրորդական» ծառայություններից մեկն էր: 

Այս օրերին համացանցը ողողված է Google Reader-ի այլընտրանքների առաջարկներով: Կարծես թե ֆավորիտները Feedly-ն և Digg Reader-ն են: Պետք է նշել, որ Google Reader-ի փակումը փրկօղակ հանդիսացավ Digg-ի համար: Ժամանակին համացանցում հեղափոխություն իրականացրած Digg-ը, որտեղից սկսվեց հաշվիչով կոճակներով բովանդակության տարածումը, վերջին շրջանում այնքան էլ լավ վիճակում չէր: Այժմ Digg-ը, բավական հաջողված Digg Reader-ի միջոցով փորձում է հետ բերել երբեմնի գրավչությունը: Նշենք, որ Digg Reader-ը բավական հաջող և հարմարավետ է ստացվել:

Google Reader-ի փակման հետ կապված, հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել NowSourcing.com կայքը: Ստորև ներկայացնում ենք նշյալ կայքի կողմից պատրաստված ինֆոգրաֆիկան, որտեղ պատկերված են Google-ի կողմից նախկինում փակված նախագծերը կամ ծառայությունները: Պատրաստվել է նաև յուրօրինակ էջ, որտեղ այցելուները կարող են ծաղիկներ դնել Google-ի փակված նախագծերի շիրմաքարերին: