374
21
2808
Ucom. գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման stem.am առցանց հարթակը

Ucom. գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման stem.am առցանց հարթակը

Օրերս Ucom ընկերության, «ՍՏԵՄ ծրագրերի կենտրոն» և «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունների աջակցությամբ Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցում գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման stem.am առցանց հարթակը: Պորտալը արտադպրոցական կրթական միջավայրում STEM կարողությունների (Science, Technology, Engineering, Mathematics`գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) զարգացման ծրագրի հիմնական ուղղություններից է: Ծրագրի նպատակը STEM կարողությունների զարգացման նոր մոդելի ստեղծումն է կրթության, գիտության և բիզնեսի արդյունավետ համագործակցության ու հնարավորությունների համատեղման միջոցով:

«Այն խնդիրը, որի հետ հաճախ ենք առնչվել ու ցանկանում ենք լուծել այս կայքի միջոցով, ինտերնետի առկայության պարագայում որոշակի չափով լուծում ենք: Շատ հաճախ, երբ մարզերում ու հեռավոր գյուղերում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ ենք այցելում, նկատում ենք դպրոցներում ուսուցչական կազմի խիստ պակաս: Այս կայքն ստեղծված է հենց այսպիսի բնակավայրերում ապրող երեխաների մոտ գիտելիքի պակասը լրացնելու և հմտությունները զարգացնելու համար», - ասաց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«STEM ծրագրի առավելություններից մեկն այն է, որ երեխաները համակարգչից կօգտվեն ոչ միայն խաղալու, այլև կարևոր գիտելիքներ ստանալու համար: Այն, ինչ չեմ հասցրել սովորել, հասկանալ կամ ընկալել ֆիզիկայի կամ մաթեմատիկայի դասի ընթացքում, կարող եմ տանը այդ կայքում գտնել, մի քանի անգամ դիտել, հասկանալ», - նշեց Վանաձորի Գ. Չաուշի անվան թիվ 24 դպրոցի աշակերտուհի Միլենա Խոյաթյանը:

«Կայքի հետ ծանոթացա ու կարող եմ առանձնացնել բնագիտական հոսքի առարկաների վերաբերյալ նյութերի առկայությունը: Կարևոր է, որ աշակերտները հնարավորություն ունենան թերի մնացած գիտելիքը լրացնել ինքնուրույն, ընդ որում՝ հայալեզու տեսանյութերի ու բացատրական հոդվածների միջոցով: Ռոբոտաշինության, ծրագրավորման վերաբերյալ նյութերի կողքին զետեղված է նաև աստղագիտությանը վերաբերող տեղեկատվություն, որը՝ որպես առարկա, ցավոք, դուրս է մնացել դպրոցական ծրագրից», - մանրամասնեց Վանաձորի Գ. Չաուշի անվան թիվ 24 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Արմինե Չատինյանը:

«Ծրագրի շրջանակներում գործելու են ծրագրավորման, տիեզերագիտության, մաթեմատիկայի, թռիչքային ապարատների նախագծման կիրակնօրյա ակումբներ: Դրանց արդյունքում ձևավորված կիրակնօրյա դպրոցի դասընթացները կհեռարձակվեն STEM ալիքով և հասանելի կլինեն Հայաստանի բոլոր դպրոցականների համար», - հավելեց STEM ծրագրերի կենտրոնի ղեկավար Հայկազ Բաղյանը:

Կարճ հասցե: geek.am/u/5603.html
Ucom Telecom Հայաստան

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2633 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

ԻՏՁՄ. մայիսի 23-ին կկայանա միության տարեկան 18-րդ համաժողովը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ս.թ. մայիսի 23-ին կազմակերպում է միության տարեկան 18-րդ համաժողովը, որին կմասնակցեն ինչպես ԻՏՁՄ անդամները, այնպես էլ ոլորտի այլ առաջատար ընկերություններ, կրթական ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Statista. ինչ է կատարվում ինտերնետում 60 վայրկյանում

Statista վիճակագրական գործակալությունը հրապարակել է ինտերնետին վերաբերող հետազոտության արդյունքները, որտեղ նշված է, թե ինչ է կատարվում ինտերնետում 60 վայրկյանում։ Ներկայացված տվյալները արտացոլում են 2017թ.-ի ցուցանիշները։ Հրապարակված ...

Mobile

image

Թողարկվել են Հռոմի Պապի և Հիսուսի նկարներով ոսկեպատ iPhone X սմարթֆոններ

Սմարթֆոնների և բջջային հեռախոսների թանկարժեք տարբերակների արտադրող Caviar ընկերությունը ներկայացրել է iPhone X սմարթֆոնի նոր շքեղացված տարբերակները։ Թողարկված մոդելները նվիրված են Զատկի տոնին։ iPhone X սմարթֆոնների ...

Business

image

Ucom. իջեցվել են 60-ից ավելի սմարթֆոնների գները և մեկնարկել է iPhone 8 Red-ի վաճառքը

Ամառային արձակուրդին ընդառաջ Ucom-ը վերանայել է 60-ից ավելի սմարթֆոնների գները, իչպես նաև մեկնարկել է նոր՝ iPHone 8 և iPhone 8 Plus Red մոդելների վաճառքը։ HTC, Huawei, ...

Various

image

Ucom-ը մրցութային կարգով աշխատանքի է ընդունել Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների

Այսօր հանդիսավոր պայմաններում Ucom ընկերության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված «Տեղեկատվական և հեռահաղորդակցական ժամանակակից ցանցային տեխնոլոգիաներ» դասընթացը հաջողությամբ հաղթահարած ուսանողներն ավարտական հավաստագրեր են ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS