Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
02/11/2016 22:37

Ucom. ացելություն Գեղարքունիքի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ

Օրերս Ծովագյուղի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի և Սևանի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաների սաները հյուրընկալել էին նախագծի պատասխանատուներին Ucom ընկերությունից և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ):

Շրջայցի ժամանակ «Արմաթի» սաները ցուցադրել են այն ամենն, ինչ սովորել են մոտ մեկ տարվա ընթացքում: Երեխաները հմտացել են «Աղվես» և «Կրիա» ծրագրերի օգնությամբ խաղեր ստեղծելու, մուլտֆիլմեր պատրաստելու, մաթեմատիկական հաշվարկներ իրականացնելու մեջ:

Նրանցից ոմանք մասնակցել են նաև Դիջիթեք Էքսպոյի շրջանակներում անցկացվող ջրային սարքերի ցուցադրությանը, որտեղ ներկայացրել են իրենց իսկ ձեռքով պատրաստված նավը։

«Մասնակցել ենք «Բաց խաղ» առաջնությանը և հասել ենք երրորդ փուլ», – նշում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներից մեկի սան Խաչիկ Առաքելյանը:

«Շրջայցի ընթացքում պարզ երևաց Ucom ընկերության ներդրումների արդյունքը կրթության ոլորտում: Ամենահզոր ուժը մեր հայրենիքի ապագա ինժեներն է, շինարարը, բժիշկը, կամ ցանկացած այլ մասնագետ, ով կրթված է ու իր գիտելիքները ծառայեցնում է հանուն սեփական երկրի բարօրության», – ասել է Ucom ընկերության բրենդի զարգացման և հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ ԻՏՁՄ-ի և Ucom ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերությունը  ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող  շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։

Նախագիծը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։ 

«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաև սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Խմբակ-լաբորատորիաների համար ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները և այլ սարքերը։