374
21
2808
Երիտասարդ ձեռներեցները կսովորեն գաղափարները վերածել ծրագրերի

Երիտասարդ ձեռներեցները կսովորեն գաղափարները վերածել ծրագրերի

Beeline-ը Vector օնլայն դպրոցի հետ համատեղ գործարկում է կրթական ծրագիր Eurasia Mobile Challenge նորարարական մրցույթի շրջանակում: Eurasia Mobile Challenge-ը Global Mobile Challenge համաշխարհային մրցույթի փուլերից մեկն է, որի եզրափակիչը տեղի կունենա Բարսելոնում կայանալիք համաշխարհային բջջային կոնգրեսին: Մրցույթի եվրասիական փուլը երկրորդ անգամ կանցկացվի Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում և Ուկրաինայում:
Մրցույթի մասնակցիները, ովքեր մինչև 2016 թ. հոկտեմբերի 15-ը eurasiamobilechallenge.com կայքում կգրանցեն իրենց գաղափարը, հնարավորություն կստանան անվճար մասնակցելու երկու կրթական դասընթացներին, որոնք ստեղծվել են  «Стрелка» ինտիտուտի և ձեռներեցության ոլորտում միջազգային փորձագետների համատեղ ջանքերով: 

Հատուկ Eurasia Mobile Challenge-ի մասնակիցների համար Vector-ի փորձագետներն ընտրել են երկու դասընթաց, որոնք օգտակար են ինչպես սկսնակ ձեռներեցների, այնպես էլ տեխնիկակական և հումանիտար մասնագիտություն ունեցող երիտասարդենրի համար, ովքեր ստարտափեր ստեղծելու ոլորտում հատուկ գիտելիքներ և պատրաստություն չունեն:

Առաջին դասընթացը «Ինչպես ստեղծել բջջայի հավելված» նախատեսված է նրանց համար, ովքեր պլանավորում են իրենց գաղափարը վերածել հավելվածի, սակայն նախկինում նման փորձ չեն ունեցել: Հաջողակ նախագծերի 25 հեղինակներ կկիսվեն իրենց փորձով, թե նախագծի իրականացման յուրաքանչյուր փուլում ինչպես գործել և ինչը հաշվի առնել` սկսած նախնական գաղափարից մինչև շուկա պատրաստի արտադրանք թողարկելը: Երկրորդ  դասընթացը` «Ֆինանսական գրագիտություն ձեռներեցների համար», կսովորեցնի, ինչպես  ընտրել  լավագույն մոդել գաղափարը կամ նախագիծը իրականացնելու գործընթացում, կօգնի կազմել բիզնես-պլան և հարաբերություններ հաստատել ներդրողների ու բանկերի հետ:

Օնլայն դասընթացները կարելի է անցնել ցանկացած ժամանակ, ազատ ընտրել դասընթացների հաջորդականությունը, իսկ ուսումնական նյութերը հասանելի են ռուսերեն լեզվով: Օնլայն հարթակի շնորհիվ դասընթացները հասանելի կլինեն ոչ միայն Ռուսաստանի մասնակիցների համար, այլ նաև երիտասարդ ձեռներեցների՝ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և Ուկրաինայից:

Քաղաքային ձեռներեցների Vector օնլայն-դպրոցը հարթակ է նրանց համար, որը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին զարգացնել ձեռնակատիրկան հմտությունները: Դասընթացները կօգնեն հասկանալ մարդկանց նախասիրությունները, կպատմեն, թե ինչպես խնդիրները վերածել լուծումների, գաղափարը` արտադրանքի, և ստեղծել կոմերցիոն, սոցիալական, մասշտաբային կամ փոքր հաջողված նախագծեր:

Նորարարությունների եվրասիական մրցույթը հնարավորություն է բարելավելու ձեռներեցի հմտությունները, ցուցաբերելու ոչ ստանդարտ մտածողություն և շահելու դրամական մրցանակներ: Eurasia Mobile Challenge-ն երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է «ՎիմպելԿոմ Ltd» խմբի կողմից Make Your Mark («Թող քո հետքը») սոցիալ-կրթական ռազմավարության շրջանակում:

Մրցութի նպատակն է ներգրավել տեխնիկական ու հումանիտար մասնագիտություններ ունեցող երիտասարդների, ովքեր կարող են առաջարկել թվային, big data-ին, ամպային տեխնոլոգիաներին և М2М-ին վերաբերող մոտեցումներ կամ արդեն պատրաստի լուծումներ, ինչպես նաև հավելվածներ` ուղղված սոցիալական խնդիրների լուծմանը:

Յուրաքանչյուր մասնակից երկրում կանցկացվի մրցույթի տեղական փուլ, որի շրջանակում մասնակիցները կմրցեն իրենց երկիրը ներկայացնող թիմերի հետ։ 24 թիմ (երեքական յուրաքանչյուր երկրից) կհրավիրվեն տարածաշրջանային կիսաեզրափակիչին: Տարածաշրջանային կիսաեզրափակչի  երեք մասնակիցներ կստանան դրամական միջոցներ և հնարավորություն մրցելու այլ տարածաշրջանային թիմերի հետ Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում կայանալիք եզրափակչում, որը տեղի կունենա 2017 թ. Բարսելոնում: Մրցույթի տարածքային փուլում մասնակիցներն իրենց գաղափարները կփորձարկեն և կզարգացնեն տեղական և միջազգային փորձագետների և մենտորնեևրի հետ սեմինարների, վարպետության դասերի և կարճատև դասընթացների ընթացքում:

Մրցույթում գրանցվելու և քաղաքային ձեռներեցների Vector օնլայն դպրոցի դասընթացների համար զեղչեր ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել http://www.eurasiamobilechallenge.com/?lang=ru/ կայքում: Գրանցվելուց հետո մասնակիցը նամակով կստանա տեղեկատվություն զեղչային պրոմո-կոդերի մասին Vector-ի դասընթացներին մասնակցելու համար:

Մրցույթում գրանցվելու վերջնաժամկետն է 2016 թ. հոկտեմբերի 15-ն է:

«ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո:

Կարճ հասցե: geek.am/u/5358.html
Telecom Beeline Eurasia Mobile Challenge Beeline Apps Telecom

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2558 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

Զանգ Wi-Fi-ով արտերկրում

ՎիվաՍել-ՄՏՍ-ում ներդրված IMS պլատֆորմը թույլ է տալիս տրամադրել «Զանգ Wi-Fi-ով» և VoLTE (4G ցանցի միջոցով ձայնային ազդանշանի փոխանցում) ծառայությունները ՎիվաՍել-ՄՏՍ-ն ազդարարում է Հայաստանում առաջին անգամ ներդրված՝ ...

Code

image

Apple-ը հրապարակել է 2017թ. ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակը

Apple կորպորացիան հրապարակել է App Store և iTunes հարթակներից 2017թ.-ի ամենաշատ ներբեռնումներ ունցող հավելվածների ցուցակը։ 2016թ.-ի համեմատ տեղի է ունեցել առաջատարի փոփոխություն։ 2017թ.-ին առաջատարն է ...

Web

image

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ...

Mobile

image

ՎիվաՍել-ՄՏՍ. գնեք iPhone X և ստացեք նվեր գեղեցիկ համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում* հնարավոր է գնել նոր iPhone X` 64 ԳԲ հիշողությամբ և ստանալ գեղեցիկ համար: iPhone-ի նոր դարաշրջանի այս ...

Business

image

iPhone X-ը՝ Ucom-ի ամենաարագ ցանցում Apple-ի պաշտոնական երաշխիքով

Դեկտեմբերի 1-ին Apple-ի պաշտոնական գործընկեր հանդիսացող Ucom ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններում մեկնարկեց Apple ընկերության ամենասպասված և ամենաինտրիգային սարքավորման՝ iPhone X-ի վաճառքը։ Ինչպես բազմաթիվ երկրների, այնպես ...

Various

image

Ucom. գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման stem.am առցանց հարթակը

Օրերս Ucom ընկերության, «ՍՏԵՄ ծրագրերի կենտրոն» և «Ինտերնետ հանրություն» կազմակերպությունների աջակցությամբ Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցում գործարկվեց ինտերակտիվ մեթոդների և հեռավար ուսուցման ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram