Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Google-ը ծաղրել Է iPhone-ի հիշողության փոքր ծավալը
09/08/2016 17:06

Google-ը ծաղրել Է iPhone-ի հիշողության փոքր ծավալը

Google կորպորացիան տեսագրել Է գովազդային հոլովակ, որտեղ ցուցադրել Է Free Up Space-ի նոր գործառույթը: Տեսագրությունը հրապարակվել Է YouTube-ալիքում՝ Google Photos անվան ներքո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Free Up Space-ը ներքին հիշողության ոչ մեծ ծավալով սմարթֆոնների տերերին թույլ կտա լուսանկարներն ու տեսագրությունները պահել ամպային պահոցում, մինչդեռ Google Photos -ը ոչ պետքական նյութերն ավտոմատ կերպով կջնջի սարքի հիշողությունից:

16 գիգաբայթով iPhone-ի օրինակով Google-ը ցուցադրել Է, թե ինչ անհարմարություններ կարող Է պատճառել սմարթֆոնի սահմանափակ հիշողությունը:

Տեսահոլովակում հավաքված են մարդկանց կյանքի կարեւոր պահեր, որոնք նրանք չեն կարողացել նկարել սմարթֆոնում ազատ տեղի բացակայության  պատճառով: