Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ucom-ը ՀԱՕԿ գլխավոր աջակիցն է
02/02/2016 20:57

Ucom-ը ՀԱՕԿ գլխավոր աջակիցն է

Այսօր «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ համաձայն որի «Յուքոմ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի ազգային օլիմպիական պատվիրակության գլխավոր աջակիցը Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ընթացքում:

Համագործակցության շրջանակներում կիրականացվեն համատեղ միջոցառումների կազմակերպում, ակտիվորեն կլուսաբանվեն հայկական պատվիրակության բոլոր խաղերն ու մրցարշավերը:

«Լինելով հեռահաղորդակցման շուկայի միակ հայկական ընկերությունը՝ տարիների ընթացքում մենք մեր ամբողջ ներուժն ուղղել ենք մեր երկրում մի քանի կարևոր ոլորտների զարգացման ուղղությամբ: Մեր ընկերությունը բազմաթիվ ներդրումներ է կատարել մշակույթի, սպորտի, կրթության ոլորտներում: Շարունակելով մեր առաքելությունը՝ մենք որոշեցինք այս տարվա ընթացքում սատար կանգնել հայ մարզիկներին 2016 թվականի Օլիմպիական խաղերի ընթացքում», – իր խոսքում նշեց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

«Ես բազմիցս նշել եմ, որ մեր երկրի պես փոքր պետությունների համար կարևոր է սպորտի, գիտության և մշակույթի վրա մեծապես ուշադրություն դարձնելը, քանի որ առավելապես դրանց շնորհիվ է Հայաստանը ճանաչելի դառնում աշխարհին: Այս աջակցությունը կարևոր է ոչ միայն ՀԱՕԿ-ի համար, այլև դրական կանդրադառնա Հայաստանում օլիմպիական շարժման վրա»,- ասաց ՀԱՕԿ նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:

«Յուքոմ» ընկերությունը հայ մարզիկների կողքին է լինելու ոչ միայն Ռիո դե Ժանեյրոյի խաղերի ժամանակ, այլև ողջ տարի սատարելու է նրանց՝ ներկայացնելով մեր հավաքականը համաշխարհային մակարդակով, խրախուսելով մեր հայ մարզիկներին լինել առաջատար և հասնել բազում հաղթանակների:

Հիշեցնենք, որ «Յուքոմ» ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` «Յուքոմը» կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում: