Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթը հատուկ ուշադրություն է դարձնում սոցիալական ներառման թեմային
10/12/2015 12:54

«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթը հատուկ ուշադրություն է դարձնում սոցիալական ներառման թեմային

Երեւան 12.07.2015 «Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթի ավանդական անվանակարգերին այս տարի ավելացել է մեկ հատուկ անվանակարգ։ Մրցույթի գլխավոր աջակիցներ Համաշխարհային բանկը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը սահմանել են հատուկ մրցանակ 400,000 ՀՀ դրամի չափով (առանց հարկերի) այն լավագույն թիմի համար, ով կմշակի սոցիալական ներառում (social inclusion) պարունակող նորարար լուծում ցանկացած ոլորտում՝ առողջապահության  բարելավումից  մինչև օդում արտանետումների նվազեցում կամ աշխատատեղերի ստեղծում։

Մրցույթի կազմակերպիչները այս տարի ստացել են աննախադեպ թվով հայտադիմումներ։ Մրցույթին մասնակցելու համար հայտ են ներկայացրել 70-ից ավելի թիմեր՝ ընդհանուր 260 մասնակիցներ Երևանից, Գյումրուց, Վանաձորից և այլ քաղաքներից։

«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթը կազմակերպվում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի, Հանրային լրագրության ակումբի,  Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կողմից` Համաշխարհային բանկի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Արմենտել ՓԲԸ-ի (Beeline ապրանքանիշով), Knight-Mozilla OpenNews-ի, Վանաձորի N17 և 5 ավագ դպրոցների և ggTaxi-ի աջակցությամբ։