374
21
2808
Անդրեյ Պյատախինը բաց դաս է անցկացրել Երիտասարդ հետազոտողների «Մերգելյան» ակումբում

Անդրեյ Պյատախինը բաց դաս է անցկացրել Երիտասարդ հետազոտողների «Մերգելյան» ակումբում

Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն անցկացրեց «Արդյունավետ կառավարման մոդելները» թեմայով բաց դաս Երիտասարդ հետազոտողների «Մերգելյան» ակումբում: Միջոցառման  շրջանակում ընկերության Գլխավոր տնօրենը «Մերգելյան» ակումբի անդամներին ներկայացրեց բիզնեսի կառավարման ժամանակակից մոդելների առանձնահատկությունները, խոշոր ընկերություններում աշխատելու միջազգային իր փորձը, ինչպես նաև կիսվեց հաջողակ լինելու և նպատակներն իրականություն դարձնելու իր անձնական օրինակով։

Դասախոսությունը կազմակերպվել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի կողմից։

«Beeline-ը կարևորում է նմանատիպ հանդիպումների կազմակերպումն երիտասարդ մասնագետների հետ, ովքեր ունեն նորարական գաղափարներ և ձգտում են կյանքի կոչել դրանք` դարձնելով կյանքն ավելի լավը: Որպես երկրի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորի ղեկավար` իմ փորձով բազմիցս համոզվել եմ հաջողության հասնելու գործում կառավարման ճիշտ մոդելի ընտրության նշանակությունը մեջ: Վստահ եմ` այսօրվա բաց դասին ձեռք բերված գիտելիքները կօգնեն մասնակիցներին իրենց գաղափարների համար կառավարման առավել արդյունավետ մոդել ընտրելու և դրանք հաջողությամբ կյանքի կոչելու գործում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Հայաստանի Հանրապետությունն ունի շատ խելացի, կիրթ, փայլուն երիտասարդ մասնագետների ներուժ: «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը բարձր է գնահատում այս ներուժը, այդ իսկ պատճառով դեռևս անցյալ տարի մենք «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ ստեղծեցինք Երիտասարդ հետազոտողների «Մերգելյան ակումբը», որտեղ ներգրավված են տարբեր մասնագիտությունների երիտասարդներ, ներկայացվում են նոր գաղափարներ և ծրագրեր, ձևավորվում են աշխատանքային խմբեր և ստեղծվում են սկսնակ ընկերություններ (ստարտափեր)։ «Մերգելյան» ակումբի շրջանակում նաև կազմակերպում ենք անհատական դասընթացներ ոլորտի առաջատար մասնագետների և ներկայացուցիչների հետ, ովքեր պատրաստ են երիտասարդության հետ կիսել իրենց փորձն ու անցած ճանապարհը», - նշեց «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը։

Նշենք, որ Երիտասարդ հետազոտողների «Մերգելյան» ակումբը հիմնադրվել է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» («Թի-Էս-Դի») ընկերության և «Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամի կողմից`  երիտասարդ հետազոտողների, գիտնականների և գիտաշխատողների հետ հանդիպում-քննարկումների կազմակերպման և նրանց նորարար գաղափարները խրախուսելու և աջակցելու նպատակով: «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը արդի, դինամիկ և բազմաֆունկցիոնալ տարբեր ոլորտներում հետազոտություններով և մշակումներով զբաղվող կորպորացիա է, որը գործում է Սանտա Բարբարայում (ԱՄՆ) և Երևանում (Հայաստան): Ընկերության մշակումների շարքում են՝ թվային գիտահետազոտական և հետաքննչական տեխնոլոգիաներն ու սարքավորումները, բջջային սարքավորումներն ու դյուրակիր համակարգիչները,  արևային եւ հեռահաղորդակցության սարքեր, կրթական լաբորատորիաներ և այլն։

Կարճ հասցե: geek.am/u/5178.html
Beeline Telecom Հայաստան Telecom Հայաստան Beeline Անդրեյ Պյատախին

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2657 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

ՎիվաՍել-ՄՏՍ-ից սմարթֆոն գնողը դարձավ նաև խաղարկված՝ «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է հաճելի անակնկալներ մատուցել հասարակությանը: Հերթականը եղել է «Kia Rio X-line» մակնիշի ավտոմեքենայի խաղարկությունը, որի ամբողջ ընթացքը, ուղիղ հեռարձակման ռեժիմով, մայիսի 24-ին ցուցադրվել ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

WhatsApp-ի հիմնադիրները 1.3 մլրդ դոլար են կորցրել՝ դուրս գալով Facebook-ից

WhatsApp-ի հիմնադիրների՝ Facebook-ից դուրս գալու պատճառները կապված են մեսենջերի մոնետիզացիայի վերաբերյալ տեսակետերի տարբերության հետ։ WhatsApp-ի հիմնադիրներ Յան Կումը և Բրայան Էկտոնը դուրս են եկել Facebook-ից՝ կորցնելով ...

Mobile

image

Ucom-ն իջեցրել է Samsung J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները

Ucom-ը շարունակում է ամառային գնիջեցման ֆանտաստիկ երթը։ Այս անգամ կտրուկ իջել են Samsung ապրանքանիշի J և S դասի սմարթֆոնների ողջ տեսականու գները, ընդ որում նաև ...

Business

image

Beeline. կանցկացվի հոբելյանական «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը

Beeline-ը հայտարարում է 10-րդ հոբելյանական «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի անցկացման մասին։ Ծրագրի նպատակն է ընկերություն ներգրավել լավագույն երիտասարդ կադրեր։ Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել բարձր ...

Various

image

Beeline. մեկնարկում է ստարտափների աջակցությանը ուղղված ՍտարտՀաբ նախագիծը

Beeline-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության ՍտարտՀաբ նախագծի Օֆլայն՝ հարթակի մեկնարկի մասին։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS