Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հայաստանի փրկարար ծառայություններ կատարվող բոլոր զանգերը սպասարկում է Beeline-ը
16/07/2015 20:29

Հայաստանի փրկարար ծառայություններ կատարվող բոլոր զանգերը սպասարկում է Beeline-ը

Beeline-ը հայտարարում է Հայաստանի բոլոր մարզերում 911 ճգնաժամային կառավարման տարածքային կենտրոնների համար հեռախոսային կապի մասնագիտացված հարթակների ներդրման աշխատանքների ավարտի մասին: Այսուհետ Հայաստանի բոլոր բնակիչները, անկախ նրանից, թե բջջային կամ ֆիքսված կապի որ օպերատորի բաժանորդ են հադիսանում, կարող են ուղիղ կապ հաստատել մոտակա 911 փրկարար ծառայության հետ: 

Փրկարար ծառայություն դիմելու դեպքում կապի օպերատորների համակարգերը որոշում են զանգահարողի գտնվելու վայրը և ավտոմատ կերպով զանգն ուղարկում 911 ճգնաժամային կառավարման մոտակա կենտրոն: 

«Այսօր ֆիքսված հեռախոսակապը մնում է ամենահուսալի կապի միջոցներից մեկը: Որպես Հայաստանի խոշորագույն և առաջատար օպերատոր Beeline-ը գիտակցում է անխափան և որակյալ կապ ապահովելու պատասխանատվությունը` հատկապես արտակարգ և ճգնաժամային իրավիճակների դեպքում: Beeline-ի շնորհիվ Հայաստանի բնակիչները բոլոր օպերատորների բջջային և ֆիքսված ցանցերից կարող են արագ կերպով կապ հաստատել փրկարար ծառայության մոտակա բաժնի հետ և ստանալ օգնություն արտակարգ իրավիճակներում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:     

Նշենք, որ Հայաստանի փրկարար 911 և 112 ծառայություններ կատարվող բոլոր զանգերը սպասարկվում են Beeline ֆիքսված ցանցի միջոցով: