374
21
2808
Beeline. կայացավ «Երաժշտություն հանուն փոփոխությունների» փառատոնը

Beeline. կայացավ «Երաժշտություն հանուն փոփոխությունների» փառատոնը

Հուլիսի 3-ին  կայացավ «Երաժշտություն հանուն փոփոխությունների» փառատոնը, որը կազմակերպվել էր Բեստ Վեստեռն Կոնգրես հյուրանոցի և Առաջնորդության Դպրոցի կողմից։ Փառատոնն իրակացվել է Beeline–ի աջակցությամբ։

«Երաժշտություն հանուն փոփոխությունների» փառատոնի նպատակն է նպաստել Հայաստանում դասական երաժշտության տարածմանը, երիտասարդության շրջանում կարևոր մշակութային արժեքների ամրապնդմանն, ինչպես նաև շնորհալի երիտասարդների և բիզնես ընկերությունների միջև կապի ստեղծմանը։

Փառատոնին մասնակցում էին Երևան քաղաքի 10 լավագույն դպրոցների սաները.  յուրաքանչյուր դպրոցից մեկ սան փողային գործիքների բաժնից և մեկ սան ժող. նվագարանների բաժնից:

«Ուրախ ենք աջակցել  այս փառատոնի իրականացմանը, քանի որ այն նպատակ ունի պահպանել պրոֆեսիոնալիզմն ու հետաքրքրությունը դասական երաժշտության հանդեպ։ Վստահ եմ, որ այս երիտասարդներին լավ ապագա է սպասվում, քանի որ նրանք իրենց ստեղծարար մտածողությամբ և գերազանց կատարումով հիացրեցին հանձնաժողովի բոլոր անդամներին և ներկաներին։ Համոզված եմ, որ մեր կողմից տրամադրված մրցանակները կդարձնեն այս երիտասարդների կյանքն ավելի լավը, իսկ մենք մոտ ապագայում կլսենք միջազգային բեմերում նրանց նորանոր ձեռքբերումների և նվաճումների մասին», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Դասական երաժշտության կատարողների նոր սերնդի աջակցությունը կարևոր տեղ է զբաղեցնում Առաջնորդության Դպրոցի և Բեստ Բեստեռն Կոնգրես Հյուրանոցի կողմից երիտասարդ հայ առաջնորդների և ընդհանուր հասարակության զարգացմանը միտված համատեղ  ծրագրերում։ Վստահ ենք, մեր գործընկերների հետ միասին «Երաժշտություն հանուն փոփոխությունների» դասական երաժշտության փառատոնի միջոցով կարող ենք մեր գնահատանքը հայտնել երիտասարդ կատարողներին և աջակցել դասական երաժշտության տարածմանը Հայաստանում։ Շնորհակալ ենք Beeline-ին այս կարևոր տեսլականին գործնականորեն աջակցելու համար», – նշեց Առաջնորդության Դպրոց Հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանը:

Նշենք, որ մասնակիցներին գնահատեց պրոֆեսիոնալ հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված էին՝   Արզաս  Ոսկանյանը,  Օմար  Պապիկյան, Լիլիթ Պիպոյան և այլոք: Առաջին տեղը զբաղեցրած երկու մասնակից Beeline կողմից պարգևատրվեցին պլանշետներով, ինչպես նաև Կոմիտասի տուն - թանգարան ինստիտուտի կողմից ստացան հնարավորություն` իրենց համերգն անվճար կազմակերպել տուն- թանգարանի դահլիճում:

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած 4 մասնակից Beeline–ի կողմից պարգևատրվեցին  սմարթֆոններով։ Բոլոր մասնակիցներին տրվեցին մասնակցության հավաստագրեր և նվերներ:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5059.html
Beeline Telecom Telecom Beeline Անդրեյ Պյատախին

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2525 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

ՀՀ Նախագահի ՏՏ ոլորտի 2017թ. մրցանակը՝ iPod-ի ստեղծողին

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2017թ. Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանացել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը: Հոկտեմբերի 19-ին ՀՀ ...

Code

image

Վիվասել-ՄՏՍ. Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 ստարտափ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է «Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ  դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող ...

Web

image

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ...

Mobile

image

Ինչ սմարթֆոններից են ամենաշատն օգտվում Հայաստանում. 2017 օգոստոս

Ամեն տարվա աշնանը սմարթֆոնների արտադրության բազմաթիվ առաջատար ընկերություններ ներկայացնում են իրենց նորագույն մոդելները։ Այս աշունը ևս բացառություն չէ, հանրությունն անհամբեր սպասում է iPhone-ի հերթական մոդելներին, ...

Business

image

Facebook և Microsoft կորպորացիաները ավարտել են նոր անդրատլանտյան ինտերնետային մալուխի տեղադրումը

Մոտ երկու տարի առաջ Microsoft և Facebook կորպորացիաները մեկնարկել էին անդրատլանտյան օպտիկական մալուխի տեղադրման միասնական նախագիծը։ Marae անվանված մալուխի երկարությունը 6,600 կմ է, այն մեկնարկում է ...

Various

image

WiFi սարքավորումներ` 173 դպրոցի «Արմաթ» լաբորատորիային

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն այցելել են Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram