374
21
2808
Beeline. աջակցություն շարժողական խնդիրներ ունեցող երեխաներին

Beeline. աջակցություն շարժողական խնդիրներ ունեցող երեխաներին

Երևան Մոլը և Beeline-ը հայտարարում են «Դարձի՛ր հրեշտակ, օգնի՛ր պայքարել» ծրագիր մեկնարկի մասին

1 հունիսի 2015 թ., Երևան. Երեխաների  պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երևան Մոլը և  Beeline–ը հայտարարում են «Դարձի՛ր հրեշտակ, օգնի՛ր պայքարել» բարեգործական ծրագրի անցկացման մասին: Ծրագրի տևողությունը մեկ ամիս է, որի շրջանակում Երևան Մոլի հարկի տակ գործող խանութներն իրենց մեկամսյա եկամտից կտրամադրեն որոշակի գումար՝ ուղղված շարժողական խնդիրներ ունեցող երեխաների առողջության բարելավմանը։ Բարեգործական ակցիայի շրջանակում Beeline-ը նույնպես կտրամադրի իր որոշ ծառայությունների եկամտից  ստացված 10%–ը:

«Շատ կարևոր է հունիսի 1-ը տոն դարձնել այն մանուկների համար, ովքեր առողջական խնդիրներ ունեն և ուրախ մանկություն ունենալու հնարավորությունները սահմանափակ են, քանի որ նրանք, առավել քան մնացած երեխաները,  ունեն մեր ուշադրության և հոգատարության կարիքը» - նշեց Երևան Մոլի Մարքեթինգի և հասարակության հետ կապերի տնօրեն Շուշան Ավագիմյանը։

«Երեխաների պաշտպանության միջազգային օրը դա աշխարհի ամենապայծառ տոներից մեկն է: Յուրաքանչյուր երեխա երջանիկ և առողջ լինելու իրավունք ունի, ինչին կարելի է հասնել մեր բոլորի համատեղ ջանքերով։ Հավատացած եմ, որ մենք կկարողանանք պարգևել մեր փոքրիկներին և նրանց ծնողներին դրական լիցքեր և լավատեսություն ապագայի հանդեպ, իսկ նման նախաձեռնությունները նրանց կյանքը կդարձնեն էլ ավելի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթև Այրումյանը:

Ծրագրին կարող են միանալ բոլոր ցանկացողները: Ամբողջ հունիս ամսին կատարելով գնումներ Երևան Մոլի այն  խանութներից, որոնց ցուցափեղկին փակցրած է «Դարձի՛ր  հրեշտակ, օգնի՛ր պայքարել» ծրագրի լոգոտիպը, Դուք կունենաք Ձեր ներդրումը:

Նշենք նաև, որ  Beeline բաժանորդները կարող են նվիրատվություն  կատարել  ուղարկելով ANGEL բառը 7733 կարճ համարին: Յուրաքանչյուր հաղորդագրության արժեքը 500 ՀՀ դրամ է:
 
Ցանկացողները կարող են նաև դրամական փոխանցում կատարել «Ամերիաբանկ»–ի 1570005147680400 բարեգործական բանկային հաշվեհամարին:

Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beangel.am կայքից։

«Երևան Մոլը» առևտրի և զվարճանք բազմաֆունկցիոնալ համալիր է, որտեղ տեղակայված են ավելի քան 70 հանրահայտ բրենդեր։ Մոլում կարելի է գտնել առօրյա կյանքի համար ամեն ինչ, ինչպես նաև անցկացնել անմոռանալի ժամանց երեխաների հետ միասին Նավապետ Քիդի Գանձերի Կզղի արկածային ժամանցի կենտրոնում։

Երևան մոլը յուրահատուկ է իր դիզայնով, Երևան քաղաքն արտացոլող գունային լուծումներով, նորի և ուրարտական շնչով հնի եզակի միախառնումով: Միայն Երևան Մոլում են ներկայացված մի շարք աշխարհահռչակ ապրանքանիշեր, ժամանցի ու կերակրատեսակների բազմազանություն, որն ուղեկցվում է բարձրակարգ սպասարկմամբ: Երևան Մոլը եկել է Երևանի առօրյային նոր ռիթմ, դրական զգացողություններ ու մշտապես բարձր տրամադրություն հաղորդելու:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Կարճ հասցե: geek.am/u/5026.html
Beeline Telecom Telecom Beeline Անդրեյ Պյատախին

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2525 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

ՀՀ Նախագահի ՏՏ ոլորտի 2017թ. մրցանակը՝ iPod-ի ստեղծողին

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2017թ. Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին արժանացել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը: Հոկտեմբերի 19-ին ՀՀ ...

Code

image

Վիվասել-ՄՏՍ. Seedstars մրցույթին դիմում-հայտ է ներկայացրել ավելի քան 50 ստարտափ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ կազմակերպում է «Seedstars» միջազգային մրցույթի տեղական փուլը, որին արդեն իսկ  դիմում-հայտ է ներկայացրել տարբեր ոլորտներում նորարարական լուծում ներկայացնող ...

Web

image

Ավելի արագ Facebook Հայաստանում

Ucom-ն առաջին ընկերությունն է Հայաստանում, որն իր տվյալների կենտրոնում գործարկվել է Facebook սոցիալական ցանցի շտեմարանը (Facebook cache)` անելով հերթական քայլը Հայաստանում թվային բովանդակության զարգացման և ...

Mobile

image

Ինչ սմարթֆոններից են ամենաշատն օգտվում Հայաստանում. 2017 օգոստոս

Ամեն տարվա աշնանը սմարթֆոնների արտադրության բազմաթիվ առաջատար ընկերություններ ներկայացնում են իրենց նորագույն մոդելները։ Այս աշունը ևս բացառություն չէ, հանրությունն անհամբեր սպասում է iPhone-ի հերթական մոդելներին, ...

Business

image

Facebook և Microsoft կորպորացիաները ավարտել են նոր անդրատլանտյան ինտերնետային մալուխի տեղադրումը

Մոտ երկու տարի առաջ Microsoft և Facebook կորպորացիաները մեկնարկել էին անդրատլանտյան օպտիկական մալուխի տեղադրման միասնական նախագիծը։ Marae անվանված մալուխի երկարությունը 6,600 կմ է, այն մեկնարկում է ...

Various

image

WiFi սարքավորումներ` 173 դպրոցի «Արմաթ» լաբորատորիային

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինն այցելել են Երևանի Վ. Վարդևանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցի ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
IT Job
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
ITJobs am
Bang2Joom
Ինտերակտիվ
Ucom
Mobidram