Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ucom. արյուն՝ քաղցկեղով հիվանդ երեխաների համար
21/05/2015 20:38

Ucom. արյուն՝ քաղցկեղով հիվանդ երեխաների համար

Այսօր «Յուքոմ» ընկերության աշխատակիցները «Հանձնիր արյուն, փրկիր կյանք» ակցիայի շրջանակներում այցելեցին Ռ.Օ. Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոն՝ արյան կամավոր դոնոր դառնալու և արյունը հիվանդ երեխաներին նվիրաբերելու նպատակով:  Ակցիան կշարունակվի ևս մի քանի օր, որպեսզի բոլոր ցանկացողները հնարավորություն ունենան ալցելել կենտրոն և հանձնել արյուն: Հավաքված արյունը նվիրաբերվելու է արյան քաղցկեղով հիվանդ երեխաներին:

«Յուրաքանչյուր վայրկյան առաջանում է արյան փոխներարկման խնդիր՝ վթարում տուժվածների, վիրահատվածների արյան քաղծկեղով հիվանդների և մի շարք այլ դեպքերում:  Հանձնելով մեր արյունը՝ մենք ոչ միայն կյանք ենք նվիրում մեկ այլ մարդու, այլև մի ամբողջ ընտանիքի երջանիկ ապրելու հնարավորություն ենք տալիս:

Յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի 400 միլիգրամ արյուն հանձնելով փրկել առնվազն 3 մարդու կյանք: Եթե հնարավոր է 15 րոպեում փրկել 3 կյանք, ապա ինչու դա չանել», -լրագրողների հետ իր խոսքում նշեց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը.

Այսօր Հայաստանում կա արյունատվության խիստ պակաս: Ըստ արյունաբանական կենտրոնից մեզ հայտնած տվյալների տարեկան 60000 արյունատվություն է պահանջվում Հայաստանում փոխներարկման խնդիրները լուծելու համար, մինչդեռ առկա է ընդամենը 15000 արյունատվություն: Այսպիսով դոնորների թիվը 4 անգամ պակաս է: Արյունը չունի համարժեք փոխարինող, այդ միջոցի միակ աղբյուրը մարդն է` դոնորը, որը, նվիրելով իր արյունը, կյանք է պարգևում հիվանդին: Հայաստանում անվարձահատույց դոնորները կազմում են արյան դոնորների ընդամենը 5%-ը: Կամավորներից տրված արյունը անվճար հատկացվում է հիվանդ երեխաներին: Նշենք, որ Հայաստանում շուրջ 300 երեխաներ ունեն մշտական արյան փոխներարկման կարիք:

Դառնալով արյան դոնոր՝ Դուք կարող եք փրկել հիվանդ երեխաների կյանքեր: Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին՝ եթե դուք առողջ եք, դարձե´ք արյան դոնոր, փրկե´ք մարդկանց կյանքեր: