Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline. #70հազարշնորհակալություն գլոբալ թվային ակցիա Հայաստանում
05/05/2015 21:23

Beeline. #70հազարշնորհակալություն գլոբալ թվային ակցիա Հայաստանում

Beeline-ը Հայաստանում միանում է #70հազարշնորհակալություն գլոբալ թվային ակցիային`նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին:

Ակցիայի շրջանակում գործարկվել է spasibo.beeline.am հատուկ կայքը, որտեղ բոլոր ցանկացողները կարող են հայտնել «Շնորհակալություն»` սեղմելով համապատասխան կոճակը, նաև կիսվել իրենց շնորհակալական խոսքերով սոցիալական ցանցերում #70հազարշնորհակալություն հեշթեգով:

«Ուրախ ենք, որ թվային տեխնոլոգիաների օգնությամբ կկարողանանք բոլոր ցանկացողներին հնարավորություն ընձեռել իրենց շնորհակալական խոսքը հայտնելու այն մարդկանց, ում շնորհիվ մեր մեծ Հաղթանակն իրականություն դարձավ: Վստահ եմ, որ #70հազարշնորհակալություն թվային ակցիան Հաղթանակի 70-ամյակի տոնակատարությունների ընթացքում կներգրավի հասարակության լայն խմբերի, և հատկապես երիտասարությանը` միաժամանակ դառնալով հաճելի նվեր մեր վետերանների համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

spasibo.beeline.am կայքում տեղադրված է ինտերակտիվ հաշվիչ, որը ցույց է տալիս ակցիային միացած և «Շնորհակալություն» հայտնած մարդկանց թիվը: Մինչև մայիսի 10-ը հաշվիչն իրական ժամանակում լազերային արտացոլման միջոցով կցուցադրվի Մոսկվայում Beeline-ի Գլխամասային գրասենյակի շենքի պատին, և բոլոր ցանկացողները կկարողանան հետևել վետերաններին շնորհակալություն հայտնած մարդկանց աճող թվին։

Նշենք, որ Beeline-ը նաև անցկացնում է «Մեր հաղթանակների պատմությունները» խորագրով մրցույթ` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին և Շուշիի ազատագրման 23-ամյակին: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել Հայրենական Մեծ պատերազմի կամ

Արցախյան ազատամարտի տարիներին տեղի ունեցած պատմություն` կապված հարազատ կամ ծանոթ մարդկանց հետ: «Մեր հաղթանակների պատմությունները» մրցույթի պայմաններին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` http://u.b24.am/1Fu6Ofe

Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 739 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 222 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: