Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Beeline-ը պարգևատրվել է 2 պատվոգրով քաղաքացիական պաշտպանությանն ուղղված ակտիվ աշխատանքների համար
10/03/2015 23:28

Beeline-ը պարգևատրվել է 2 պատվոգրով քաղաքացիական պաշտպանությանն ուղղված ակտիվ աշխատանքների համար

Beeline-ի Տեխնիկական բլոկի ցանցերի շահագործման տնօրինության Երևանի տարածքային կենտրոնն արժանացել է 2 պատվոգրի` 2014 թ.-ի ընթացքում քաղաքացիական պաշտպանությանն ուղղված ակտիվ աշխատանքների համար:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը կենտրոնին պարգևատրել է պատվոգրով` Երևան քաղաքում ուսումնական վարժություններին և վարժանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու, արտակարգ իրավիճակների կանխման և հնարավոր հետևանքների նվազեցման, արագ և օպերատիվ արձագանքման, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտորեն համագործակցելու համար:

Կենտրոնը Երևանի քաղաքապետարանի կողմից նույնպես պարգևատրվել է պատվոգրով` բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների նվազեցման և արագ արձագանքման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու և իրականացելու համար:

«Որպես հեռահաղորդակցության առաջատար օպերատոր` Beeline-ը կարևորում է քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումների անցկացումը բնակչության իրազեկաման և արտակարգ իրավիճակների կանխարգելման գործում: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Երևանի քաղաքապետարանին և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը` ցուցաբերած վստահության և բարձր գնահատականի համար: Beeline-ը կշարունակի ակտիվ մասնակցություն ցուցաբերել քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, որոնք ավելի ապահով կենսապայմաններ կստեղծեն Երևանի և մարզերի բնակիչների համար` դարձնելով նրանց կյանքն ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության կապի և ազդարարման ծառայությունը ստեղծվել է 2010 թ.-ին` քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով: Ծառայության առջև դրված քաղաքացիական պաշտպանության խնդիրների իրականացման համար պահանջվող ուժերն ու միջոցները ստեղծվում են Beeline-ի Տեխնիկական բլոկի ցանցերի շահագործման տնօրինության Երևանի տարածքային կենտրոնի ստորաբաժանումների բազայի հիման վրա։