Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Տեխնոլոգիական ոլորտի թիմերն ու ընկերությունները կներկայացնեն իրենց ամենանորարար գաղափարները՝ համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում հաղթելու համար
13/02/2015 11:12

Տեխնոլոգիական ոլորտի թիմերն ու ընկերությունները կներկայացնեն իրենց ամենանորարար գաղափարները՝ համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում հաղթելու համար

Փետրվարի 13-14, ժամը 10:00-17:00, Արմենիա Մարիոթ հյուրանոցի Արարատ դահլիճում կկայանա համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի առաջին փուլի ամփոփումը, որի ընթացքում գնահատող հանձնաժողովին իրենց ներդրումային ծրագրերը կներկայացնեն մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած տեխնոլոգիական ոլորտի 31 ընկերություններ և թիմեր Երևանից, Վանաձորից և Գյումրիից: Մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 14-ին, ժամը 19:00-ին:  

Համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթն իր մեջ ներառում է 3 դրամաշնորհ՝ նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհը (հաղթողները կստանան 50% համաֆինանսավորում), Գյումրու և Վանաձորի համաֆինասնավորվող դրամաշնորհները (85% համաֆինանսավորում): 

Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է նվազագույնը 10000 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը՝ 50000 ԱՄՆ դոլար։ Ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 1 տարի է:

Մրցույթը Հայաստանում իրականացվում է արդեն 2-րդ անգամ Ձեռնարկությունների ինկուբատոր հինադրամի, Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի կողմից՝ «Էլ. հասարակության և մրցունակության համար նորարարության զարգացման» ծրագրի շրջանակում: Այս տարի մրցույթը համալրվել է Գյումրիի և Վանաձորի դրամաշնորհային բաղադրիչով՝ նպատակ ունենալով խթանել ձեռներեցությունը նաև ՀՀ մարզերում:

Համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի նպատակն է աջակցել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ընկերություններին, թիմերին՝ մշակել նոր ապրանքներ և ծառայություններ, ինչպես նաև ներդնել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաները տարբեր գործընթացների ադապտացման, բարելավման և/կամ զարգացման համար: 

Տեղեկացնենք, որ ներկայումս հայտարարված է նաև համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի հաջորդ փուլը, և մասնակցել ցանկացողները կարող են հայտեր ներկայացնել մինչև մարտի 2-ը: