374
21
2808
Beeline-ը սկսել է FTTB օպտիկամանրաթելային ինտերնետի տրամադրումը Երևանում

Beeline-ը սկսել է FTTB օպտիկամանրաթելային ինտերնետի տրամադրումը Երևանում

Այսօր՝ փետրվարի 12-ին, մամլո ասուլիսի ժամանակ ԱՊՀ երկրներում Beeline բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Անդրեյ Պատոկան հայտարարեց Երևանում FTTB տեխնոլոգիայով օպտիկամանրաթելային ինտերնետի գործարկման մասին: 

Ինչպես նշեց Պատոկան, Երևանում օպտիկամանրաթելային ինտերնետի գործարկմանը մեծ ներդրումներ և ենթակառուցվածքի արդիականացմանն ուղղված աշխատանքներ են նախորդել, ինչի շնորհիվ Հայաստանում Beeline-ի թիմն այսօր հիմնավորապես պատրաստ է ծառայության գործարկմանը: Վերջինիս խոսքով՝ «Beeline ինտերնետ» ծառայությունն ուղղված է փոխելու Հայաստանում ինտերնետի շուկան՝ զարգացման նոր խթան տալով նրան:

Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն իր հերթին նշեց, որ «Beeline ինտերնետ» նոր ծառայությունը մշակելիս ընկերությունը հիմնվել է ոչ միայն որակի ու ցածր գնի, այլև հաճախորդների համար պարզություն և հարմարավետություն ապահովելու համար: 

Օպտիկամանրաթելային «Beeline ինտերնետ» ծառայության շրջանակում նախատեսված են սակագնային փաթեթներ ինտերնետի համաչափ արագություններով՝ 10, 35, 50 և 70 մբ/վրկ: Ամսական բաժանորդային վարձը համապատասխանաբար կազմում է 5000, 7000, 10000 և 13000 դրամ: 

Առաջին փուլում ծառայությունը հասանելի է Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների բնակիչներին, ինչպես նաև Ավան թաղամասում: Beeline-ն ակտիվորեն կշարունակի ընդլայնել ծառայության աշխարհագրությունը մայրաքաղաքում:

Կարճ հասցե: geek.am/u/4892.html
Beeline Հայաստան Հայաստան Beeline Ինտերնետ Անդրեյ Պյատախին Անդրեյ Պատոկա FTTB օպտիկամանրաթելային ինտերնետ

Latest News

1 2 3 4 5 >
Ամբողջը` 2633 : Ցուցադրված է` 1 - 15 :

Tech

image

ԻՏՁՄ. մայիսի 23-ին կկայանա միության տարեկան 18-րդ համաժողովը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ս.թ. մայիսի 23-ին կազմակերպում է միության տարեկան 18-րդ համաժողովը, որին կմասնակցեն ինչպես ԻՏՁՄ անդամները, այնպես էլ ոլորտի այլ առաջատար ընկերություններ, կրթական ...

Code

image

Ինտերնետում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է

Համացանցային միտումների վերլուծությամբ զբաղվող W3Techs ընկերության հրապարակված տվյալների համաձայն 2018թ. փետրվարի սկզբի դրությամբ համացանցում հասանելի կայքերի 30%-ի հիմքում Wordpress-ն է։ Նշվում է. որ 2015թ. նոյեմբերին ...

Web

image

Statista. ինչ է կատարվում ինտերնետում 60 վայրկյանում

Statista վիճակագրական գործակալությունը հրապարակել է ինտերնետին վերաբերող հետազոտության արդյունքները, որտեղ նշված է, թե ինչ է կատարվում ինտերնետում 60 վայրկյանում։ Ներկայացված տվյալները արտացոլում են 2017թ.-ի ցուցանիշները։ Հրապարակված ...

Mobile

image

Թողարկվել են Հռոմի Պապի և Հիսուսի նկարներով ոսկեպատ iPhone X սմարթֆոններ

Սմարթֆոնների և բջջային հեռախոսների թանկարժեք տարբերակների արտադրող Caviar ընկերությունը ներկայացրել է iPhone X սմարթֆոնի նոր շքեղացված տարբերակները։ Թողարկված մոդելները նվիրված են Զատկի տոնին։ iPhone X սմարթֆոնների ...

Business

image

Ucom. իջեցվել են 60-ից ավելի սմարթֆոնների գները և մեկնարկել է iPhone 8 Red-ի վաճառքը

Ամառային արձակուրդին ընդառաջ Ucom-ը վերանայել է 60-ից ավելի սմարթֆոնների գները, իչպես նաև մեկնարկել է նոր՝ iPHone 8 և iPhone 8 Plus Red մոդելների վաճառքը։ HTC, Huawei, ...

Various

image

Ucom-ը մրցութային կարգով աշխատանքի է ընդունել Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների

Այսօր հանդիսավոր պայմաններում Ucom ընկերության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված «Տեղեկատվական և հեռահաղորդակցական ժամանակակից ցանցային տեխնոլոգիաներ» դասընթացը հաջողությամբ հաղթահարած ուսանողներն ավարտական հավաստագրեր են ...

Bloggers

Վահագն Օհանջանյան
Newsmaker Geek
Samvel Chakhalyan
Beeline Armenia
Ինտերակտիվ
Ucom
Vivacell-MTS