Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Beeline-ը սկսում է Սառնաղբյուր համայնքի ֆիքսված կապի թվայնացման աշխատանքները
10/02/2015 10:48

Beeline-ը սկսում է Սառնաղբյուր համայնքի ֆիքսված կապի թվայնացման աշխատանքները

Beeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ԱՀԿ-ների և բաժանորդային գծերի թվայնացման աշխատանքները: Մասնավորապես, 2015թ.-ի փետրվար ամսին մեկնարկել են ֆիքսված կապի թվայնացման և գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքները Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում և Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասում:

Թվայնացման աշխատանքների ավարտից հետո, որը նախատեսվում է մինչև ս.թ. մարտի 22-ը,  Սառնաղբյուր համայնքի և Վանաձորի Տարոն-2 թաղամասի բնակիչներին հասանելի կլինեն նոր որակի թվային ֆիքսված կապի և լայնաշերտ ինտերնետի ծառայությունները: Ենթակառուցվածքների թվայնացման աշխատանքների արդյունքում կիրականացվեն սարքավորումների փոխարինման և վերազինման աշխատանքներ, կտեղադրվեն օպտիկամանրաթելային մալուխներ, իսկ գործող բաժանորդային գծերը կվերամիացվեն նոր թվային կայանին:    

«Անցյալ տարվա ընթացքում Beeline-ը նշանակալի միջոցներ ներդրեց լարային ենթակառուցվածքի զարգացման համար, որը մեծապես նպաստեց գերարագ լարային ինտերնետի աշխարհագրության ընդլայմանը: Մենք կշարունակենք մեր ենթակառուցվածքների զարգացման գործընթացը` Beeline-ի պարզ և հարմար ծառայություններն դարձնելով էլ ավելի որակյալ ու մատչելի», –  նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:   

Նշենք, որ 2014 թ. ընթացքում Beeline-ը թվայնացրել է Հայաստանի 16 բնակավայրերի հեռախոսային ցանց, մոնտաժվել է ավելի քան 3500 հեռախոսագիծ և լայնաշերտ ինտերնետի ծառայությունների ավելի քան 1000 նոր պորտ: Ընկերության ձեռքբերումներից է նաև ֆիքսված հեռախոսակապի ծառայության սակագների նշանակալի նվազեցումը։