Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մեկնարկել է «ՎիմպելԿոմ»-ի «Make Your Mark» նախաձեռնությունը
30/01/2015 22:25

Մեկնարկել է «ՎիմպելԿոմ»-ի «Make Your Mark» նախաձեռնությունը

Աշխարհի 14 երկրում հեռահաղորդկացության ծառայություններ մատուցող «ՎիմպելԿոմ ԼԹԴ»-ն, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում, հայտարարում է «Make Your Mark» նախաձեռնության մեկնարկի մասին։ 

Այս նախաձեռնությունը հանդիսանում է «ՎիմպելԿոմ»-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային բաղադրիչը և նպատակն  ունի «Օգնել երիտասարդներին կառուցել իրենց ապագան»: 

Բնակչության թվի արագ աճով պայմանավորված այսօր աշխարհում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց հետ բախվում են երիտասարդները. այն է աղքատություն, գործազրկություն, ոչ լիարժեք առողջապահություն և կրթություն, սննդի անվտանգություն, սահմանափակ ռեսուրսներ, կլիմայի փոփոխություն և այլն: “Make Your Mark” նախաձեռնության նպատակն է երիտասարդներին տրամադրել տեխնոլոգիական գործիքներ, աջակցություն, ուղղորդում, որոշ դեպքերում` բազային կրթության հնարավորություն, և օգնել նրանց հաղթահարել այս խոչընդոտներն և ստեղծել իրենց ապագան: 

«Առաջիկա տարիների ընթացքում երիտասարդները կբախվեն բազմաթիվ մարտահրավերների հետ: «Թող քո հետք»-ի միջոցով մենք կարող ենք միավորել տեխնոլոգիաները, մեր փորձն ու կրթությունը, որպեսզի օգնենք նրանց` ճիշտ կառուցել իրենց ապագան: Ես հպարտ եմ այս ոլորտում մեր ունեցած ձեռքբերումներով, սակայն այս նախաձեռնությամբ մենք նպատակ ունենք ավելի հեռուն գնալու», – նշեց «ՎիմպելԿոմ»-ի Գլխավոր գործադիր տնօրեն Ջո Լունդերը: 

«Make Your Mark»  ծրագիրը բացկացած է 3 հիմանական ուղղություններից. 

– Աջակցել կրթություն ստանալու հնարավորությունից զրկված երիտասարդներին բարելավելու իրենց կյանքը։ 

– Աջակցել երիտասարդ ձեռներեցներին իրականություն դարձնել իրենց գաղափարները օգտագործելով բջջային տեխնոլոգիաները։ Ստեղծել նոր թվային բիզնեսներ` օգնելով երիտասարդներին, նրանց համայնքներին և զարգացնելով տվյալ տարածաշրջանի տնտեսությունը: 

– Ոգեշնչել երիտասարդներին օգտագործել իրենց էներգիան, ստեղծագործական և բիզնես գաղափարները հասարակության մարտահրավերները հաղթահարելու նպատակով։ Օգնել ստեղծելու «ծառայություններ հասարակության համար» (առողջապահության, կրթության, ֆինասնական և գյուղատնտեսության ոլորտներում)` ձևավորելով ավելի կայուն ապագա երիտասարդների, համայնքների և հասարակության համար:   

«Make Your Mark»  նախաձեռնության միջոցով «ՎիմպելԿոմ»-ը նպատակ ունի էլ ավելի ընդլայնելու և զարգացնելու բոլոր այն սոցիալական ծրագրերն, որոնք արդեն իսկ իրականացվում են Ընկերության տարբեր բիզնես միավորներում և գործող ընկերություններում` նպատակ ունենալով խթանել նորարարությունն ու տեխնոլոգիական ձեռներեցության զարգացումը։  

Ընկերությունն այսուհետ կանոնավոր կերպով կտեղեկացնի իրագործված ծրագրերի և առաջընթացի մասին՝ հատուկ ուշադրություն դարձնելով առանձին դեպքերի ուսումնասիրությանը: 

«Make Your Mark»  նախաձեռնության մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հետևելով այս հղմանը  http://www.vimpelcom.com/#Responsibility/Make-your-mark