Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
«Այքոնէփս» ընկերություն համահիմնադիր և «Integrien» ընկերության հիմնադիր Ալ Եսայանի  դասխոսությունը Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնում
29/01/2015 22:16

«Այքոնէփս» ընկերություն համահիմնադիր և «Integrien» ընկերության հիմնադիր Ալ Եսայանի դասխոսությունը Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնում

2015 թվականի փետրվարի  3-ին, ժամը 19:00-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը կհյուրընկալի «Այքոնէփս» ընկերություն համահիմնադիր և «Integrien» ընկերության հիմնադիր Ալ Եսայանին, ով ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետների հետ կկիսվի ձեռնարկություններ վարելու իր 20-ամյա փորձով և կներկայացնի ոլորտի գլոբալ զարգացման միտումների վերաբերյալ իր տեսակետն ու կանխատեսումները:

Ալ Եսայանը հայազգի ճանաչված գործարար և ներդրող է: Նրա ջանքերով Հայաստանում ստեղծվել են ՏՏ ոլորտի մի շարք ընկերություններ և տասնյակ աշխատատեղեր, իսկ 2010 թվականին Ալ Եսայանի հիմնադրած  Integrien ընկերությունը ձեռք բերվեց ամպային տեխնոլոգիաների առաջատար Vmware միջազգային ընկերության կողմից, որը  նախատեսում է առաջիկա 4 տարիներին 100 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարել Հայաստանում:

Արդեն 25-ի տարի է Ալ Եսայանը ամբողջ աշխարհում հանդես է գալիս իր դասախոսություններով՝ ոգևորելով և ոգեշնչելով հազարավոր երիտասարդների, ովքեր նպատակ ունեն իրենց ընկերությունները ստեղծել:Նա գիտի` ինչպես ճանապարհ հարթել սկսնակ բիզնեսների համար, ներգրավելով անհրաժեշտ ռեսուրսները և գործընկերներին, ինչպես լավագույնս կիրառել ժամանակակից փորձը, և ամենակարևորը` գիտի ինչպես կամք և վճռականություն ներդնել: 

Այս անգամ ևս նա ոչ միայն կկիսվի ձեռներեցության և տեղեկատվական տեխնալոգիաների ոլորտում հաջողության հասնելու իր գաղտնիքներով, այլև կոգեշնչի իր լսարանին ձեռնարկել նոր ու կարևոր նախաձեռնություններ:

Դասախոսությունը բաց է բոլոր ցանկացողների համար: Գրանցվելու համար անհրաժեշտ է ուղարկել անուն/ազգանունը, էլ. հասցեն և հեռախոսահամարը [email protected] էլ. հասցեին՝ վերնագրի տողում նշելով «Ալ Եսայանի  դասխոսությունը Մայքրոսոֆթ Ինովացիոն կենտրոնում»:

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հիմնադիրներն են «Մայքրոսոֆթ Արէյ» ,ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գործակալությունը, Հայաստանի Կառավարությունը, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, ՀՀ Պետական Ճարտարագիտական Համալսարանը: