Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ֆիլմ, որը դիտորդներին կտեղափոխի վիրտուալ իրականություն
27/01/2015 18:02

Ֆիլմ, որը դիտորդներին կտեղափոխի վիրտուալ իրականություն

Sundance կինոփառատոնի շրջանակներում Oculus VR ընկերությունը ցուցադրեց մի ֆիլմ, որն ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց դիտորդներին վիրտուալ իրականություն տեղափոխելու կարողությամբ օժտված Oculus Rift ակնոցի ողջ պոտենցիալը: 

«Lost» կարճամետրաժ ֆիլմը ստեղծվել է Story Studio-յի կողմից, որը հանդիսանում է Oculus VR ընկերության ստորաբաժանումը: Այս խմբի կազմավորման հիմնական նպատակը ռեժիսորական ինովացիոն հնարքների մշակումն է, որոնք սերտ կապ ունեն վիրտուալ իրականության հետ: Ընկերության ղեկավար Բրենդան Իրիբեի հավաստամբ՝ «վիրտուալ» ֆիլմ նկարահանելու գաղափարը միանգամայն պատահական է ծնվել:  

Իսկ ինչո՞վ է աչքի ընկնում Oculus VR-ի նոր ֆիլմը: Այն կարճամետրաժ է՝ ընդամենը 5 րոպե տևողությամբ, սակայն այդ կարճ ժամանակահատվածում ֆիլմը դիտորդին ամբողջությամբ տեղափոխում է վիրտուալ իրականություն: Այն ստիպում է վերջինիս զգոալ իրեն որպես հորինված աշխարհի մի մասինկ: Այդուհանդերձ, հարկ է նշել, որ իրադարձությունների ընթացքի վրա ազդեցություն ունենալ դիտորդը չի կարող:

Oculus VR-ի կարճամետրաժ ֆիլմը պատմում է մի ռոբոտի մասին, որը մութ անտառում փնտրում է կորցրած իր ձեռքը: