Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Նոութբուքից փորձում ենք օգտվել ոչ թե ձեռքերի, այլ քթի միջոցով
21/01/2015 15:03

Նոութբուքից փորձում ենք օգտվել ոչ թե ձեռքերի, այլ քթի միջոցով

Վերջին տարիների ընթացքում էլեկտրոնային տեխնոլոգիաների ոլորտում աշխատող դիզայներներն իրենց բազմաթիվ տարօրինակ ու ապշանք առաջացնող նախագծերով հասցրել են բավականին կասկածելի համբավ ձեռք բերել: Այդուհանդերձ, մի շարք՝ առաջին հայացքից կասկածելի թվացող նախագծեր հետագայում լայն կիրառում են գտել: Չի բացառվում, որ նման ճակատագրի կարժանանա նաև Միշել Վենդիի մտահղացումը, ով MacBook-ով աշխատելու միանգամայն նոր եղանակ է բացահայտել: 

Տեղադրելով սենսորային կառավարման Apple Magic Trackpad վահանակը շտատիվի վրա՝ Վենդին հնարավորություն է ստացել քթի միջոցով կառավարել կուրսորը: Որքան էլ անհեթեթ թվա աղջկա գաղափարը, այն ունի իր դրական առանձնահատկությունները՝ թույլ է տալիս մարզել վիզն ու հանգստացնել ձեռքերը: