Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Պատերազմ. Ցեղասպանություն և տարհանում. 1922թ. Յակոբ Քյունցլերի կողմից հայ որբերի տարհանումն Օսմանյան կայսրությունից
20/01/2015 14:08

Պատերազմ. Ցեղասպանություն և տարհանում. 1922թ. Յակոբ Քյունցլերի կողմից հայ որբերի տարհանումն Օսմանյան կայսրությունից

1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության հետևանքով հազարավոր հայ երեխաներ որբացան և կրոնափոխ եղան: Նրանց մեծ մասը հարազատների կորստից հետո հայտնվեց անմարդկային պայմաններում՝ զրկվելով կենցաղային ամենատարրական պայմաններից: Որբերից շատերը մահացան սովի և այդ տարիներին մոլեգնող տարբեր համաճարակներրի հետևանքով: 1918 թ. հոկտեմբերի 30-ի Մուդրոսի զինադադարից անմիջապես հետո հայ որբերին վերահաս կորստից փրկելու համար գործուն աշխատանքներ իրականացրեցին հայկական միությունները (Հայ Բարեգործական Ընդհանուր Միություն (ՀԲԸՄ), Ազգային խնամատարություն), հայոց եկեղեցին (Ազգային առաջնորդարաններ), անհատները` հատկապես Հայկական լեգեոնի և հայկական կամավորական գնդերի զինվորականները, օտարերկրյա նպաստամատույց կազմակերպությունները (Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտե, Լոնդոնի քաղաքագլխի ֆոնդ, Դանիացի տիկնանց միություն, Ռուսական Կարմիր խաչ, Ռուսաստանի քաղաքների միություն և այլն), ինչպես նաև միջազգային կազմակերպությունները (Կարմիր խաչ, Ազգերի լիգա): 

Հայ որբերին հավաքագրում էին Օսմանյան կայսության տարբեր հատվածներից, սիրիական անապատներից, Անդրկովկասից, մահմեդական ընտանիքներից, ազատագրում թուրքական պետական որբանոցներից: Որբահավաք աշխատանքների շնորհիվ 1918-21 թթ. ընթացում հավաքագրվեց ավելի քան 77 000 հայ երեխա(1), որոնք տեղաբաշխվեցին Թուրքիայի, Կովկասի, Միջին Արևելքի հայկական և օտարերկրյա նպաստամատույց կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող պետական որբանոցներում: 

Փոքր Ասիայում քեմալական (Ազգայնական) շարժման ծավալմանը զուգընթաց՝ 1921-22 թթ. Օսմանյան կայսրության որբանոցներում ապաստանած հայ երեխաների համար ստեղծվեց վտանգավոր իրավիճակ: Այն ավելի սրվեց Կիլիկիայում քեմալականների կողմից իրագործված հայկական կոտորածներից հետո, որի հետևանքով հազարավոր կիլիկիահայեր Այնթափից, Մարաշից, Հաճընից, Մերսինից և այլ վայրերից ստիպված էին լքել իրենց հայրենի բնակավայրերը: 1921 թ. վերջին՝ կիլիկիահայերի զանգվածային գաղթի ընթացքում, շուրջ 7 500 հայ որբ Կիլիկիայից տեղափոխվեց Հալեպ, Բեյրութ, Դամասկոս և Ալեքսանդրեթ, որոնց մեծ մասը հայտնվեց Ազգային խնամատարության և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության խնամակալության տակ(2): Փաստորեն, հայ որբերը երկրորդ անգամ էին տարհանվում Կիլիկիայից: Այս կապակցությամբ Հայոց ցեղասպանության վերապրող Հմայակ Գրանյանը(3) գրում է. «Դեկտեմբերի 31-ի [1921 թ.-Գ.Խ.] առաւօտ, Միքայէլ Նաթանեանի հետ, Սիսուան եւ Քէլէկեան որբանոցներու բանալիները, կահ-կարասիներու ցուցակները եւ զոյգ շէնքերու ֆիզիքական նկարագրութիւնը … տարինք ֆրանսացի կառավարիչ՝ գնդապետ Քլեմանին յանձնեցինք եւ արցունքոտ աչքերով վերադարձանք որբերուն, առաջնորդելու համար երկաթուղագծին կայարանը եւ անկէ՝ Իսկենտերուն, վերջին անգամ ալ, մօտ հազար բերնով, երգելով. 

Գոհար Խանումյան 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ (ՀՑԹԻ)